Ապրիլ 24, 2024
7716 դիտում

Հայտնի են բռնցքամարտի հավաքականների մարզիչների անունները


Լուսանկարը` PAN Photo


Հայաստանի բռնցքամարտի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը հայտնել է այն մարզիչների անունները, ովքեր պետք է աշխատեն տարբեր տարիքային թիմերի հետ:

Ինչպես տեղեկացնում է բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, ազգային հավաքականում երկրորդ մարզիչ է նշանակվել Վահան Ադիլխանյանը:

Երիտասարդների ավագ մարզիչն է Դերենիկ Ոսկանյանը, ավագ տարիքի պատանիներինը՝ Արշավիր Գրիգորյանն է, իսկ կրտսեր տարիքի պատանիների թիմի հետ կաշխատի Աշոտ Ավետիսյանը:

Կանանց ընտրանու մարզչի պարտականություններն անելու է Ռաֆիկ Մեհրաբյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին