Ապրիլ 25, 2024
8978 դիտում

Հայտնի են բռնցքամարտի Հայաստանի չեմպիոնները


Լուսանկարը` Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիա


«Դինամո» մարզադահլիճում կայացած Հայաստանի բռնցքամարտի առաջնությունում հայտնի են բոլոր հաղթողների անունները:

Ելույթ ունեցած 100 բռնցքամարտիկներից հավասարը չեն ունեցել Գալուստ Բաբախանյանը (49 կգ), Դավիթ Ասատրյանը (52 կգ), Վահե Բադալյանը (56 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Արթուր Բիրաջյանը (64 կգ), Գոռ Երիցյանը (69 կգ), Վահե Հարեթյանը (75 կգ), Արսեն Հայրապետյանը (81 կգ), Նարեկ Մանասյանը (91 կգ) եւ Դավիթ Չելոյանը (+ 91 կգ):

Առաջնության արդյունքներով ձեւավորվելու է Հայաստանի հավաքականը, որն էլ պատրաստվելու է 2017 թվականի մրցաշարերին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին