Ապրիլ 19, 2024
1054 դիտում

Բռնցքամատիկներ Ալեն Դանիելյանը եւ Սերյոժա Հակոբյանը ԵԱ-ում ապահովել են առնվազն բրոնզե մեդալներ


Լուսանկարը` European Boxing Confederation facebook page


Զագրեբում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում արդեն կայացել են 1/4 եզրափակչի մենամարտերը:

Հայ մարզիկներից կիսաեզրափակչի ուղեգրեր են նվաճել մինչեւ 49 կգ քաշային Ալեն Դանիելյանը եւ 91 կգ քաշային Սերյոժա Հակոբյանը: Նրանք աապահովել են առնվազն բրոնզե մեդալներ:

Դանիելյանը գեղեցիկ հաղթանակ է տարել հունգարացի Դավիթ Կովաչի նկատմամբ, իսկ Հակոբյանը պարտության է մատնել բելառուս Ռոման Կարաչանին:  

Կիսաեզրափակչի ուղեգիր նվաճելուն մոտ է  եղել նաեւ Արարատ Գյուլբանգյանը (64 կգ), որին ընդամենը մի քանի միավոր չի բավականացրել ռուս Իվան Կոզլովսկու հետ պայքարում: Սա նրա առաջինն մասնակցությունն էր նման լուրջ մրցաշարում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին