1085 դիտում

Իսմայիլ Աբդուլի դեմ մենամարտում Նոել Գեւորը պատրաստվում է տոնել իր 13-րդ հաղթանակը


Լուսանկարը` http://www.boxen-heute.de


Ծանր քաշային կարգի բռնցքամարտիկ Նոել Գեւորի հաջորդ մենամարտը կայանալու է օգոստոսի 16-ին գերմանական Էրֆուրտ քաղաքում:

Հայ մարզիկի մրցակիցն է լինելու Բելգիան ներկայացնող Իսմայիլ Աբդուլը, մենամարտը բաղկացած է լինելու 8 ռաունդից:

«Աբդուլը մենամարտել է այնպիսի հայտնի չեմպիոնների հետ, ինչպիսիք են Մարկո Հուկը, Յոհան Պաբլո Էրնանդեսն ու Դեւիդ Հեյը: Իր անցկացրած 85 մենամարտերից միայն մեկում է նոկաուտով պարտվել, այնպես որ, նա շատ պատրաստված բռնցքամարտիկ է, ու ինձ հեշտ հանդիպում չի սպասվում»,- խոստովանել է Գեւորը:

Սակայն հայ մարզիկը պատրաստվում է շարունակել իր անպարտելի ելույթները պրոֆեսիոնալ ռինգում ու տոնել թվով արդեն 13-րդ հաղթանակը: Նա մտադիր է Աբդուլին հաղթելուց հետո անցկացնել արդեն չեմպիոնական մենամարտ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին