Ապրիլ 19, 2024
1044 դիտում

Նոել Գեւորն ու Աբել Գեւորը ռինգ դուրս կգան օգոստոսի 16-ի բռնցքամարտի երեկոյի ժամանակ


Լուսանկարը` boxen.com


Օգոստոսի 16-ին գերմանական Էրֆուրտ քաղաքում կայանալու է բռնցքամարտի երեկո, որի ժամանակ ռինգ են դուրս գալու նաեւ հայ բռնցքամարտիկներ Նոել Գեւորն ու Աբել Գեւորը:

Սա առաջին անգամն է, որ բռնցքամարտիկ եղբայրները պրոֆեսիոնալ ռինգում հանդես են գալու նույն երեկոյի ժամանակ:

Ծանր քաշային կարգում Նոելի մրցակիցն է լինելու Իսմայիլ Աբդուլը (Բելգիա): Նոելն անցկացրել է 12 մենամարտ ու բոլորում էլ հաղթանակ տոնել, իսկ նրա եղբայրը՝ սուպեր ծանր քաշային Աբելը, 7 անգամ է ռինգ դուրս եկել ու կրկին հաղթանակներ է գրանցել իր օգտին: Այս անգամ նրա մրցակիցն է լինելու Աթիլա Պալկոն (Հունգարիա):

«Շատ ուրախ եմ, որ Աբելը շանս է ստացել մենամարտ անցկացնել Էրֆուրտում: Եթե անկեղծ լինեմ, ապա եղբայրս տեխնիկապես ավելի լավ է պատրաստված ու ավելի տաղանդավոր է, քան ես: Սա առաջին անգամն է, որ նա ելույթ է ունենալու շատ հանդիսականի առաջ, բայց վստահ եմ, որ կկարողանա հաղթանակի հասնել»,- խոստովանել է Նոել Գեւորը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին