exclusive
12641 դիտում

Երեւան ժամանող լեգենդները՝ Ռայան Գիգս


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Այս ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդի» ոսկե սերնդի ամենավառ ներկայացուցիչներից է ու կարողացել է ակումբային մակարդակում նվաճել ամենացանկալի տիտղոսները:

Ռայան Գիգսը հուլիսի 8-ին Երեւանում իր գեղեցիկ հնարքներով հաճելի երեկո կապահովի նաեւ հայ ֆուտբոլասերներին: 

 

Լուսանկարը` REUTERS

 

***

Ռայան Յոզեֆ Ուլսոնը ծնվել է 1973 թվականի նոյեմբերի 29-ին Քարդիֆում: 

 

***

 

Նա ռեգբիիստ Դենի Ուլսոնի որդին է: 6 տարեկանում Ռայանի ընտանիքը տեղափոխվել է Մանչեսթեր, քանի որ հայրը պետք է հանդես գար «Սվինսթոն» ակումբում:

 

***

 

Նա շատ մտերիմ է եղել մայրիկի ծնողների հետ, ողջ ժամանակն անցկացրել է նրանց տանը: Մանչեսթեր տեղափոխությունը շատ ծանր է տարել, սակայն բոլոր հանգստյան օրերն ու արձակուրդները միշտ անցկացրել է տատիկի ու պապիկի մոտ:

 

*** 

 

Մանչեսթերում սկսել է խաղալ «Դինս» թիմում, որը մարզելիս է եղել «Մանչեսթեր Սիթիի» սկաուտ Դենիս Սքոֆիլդը: Նրա առաջարկով Գիգսը սկսում է հանդես գալ «Սիթիի» կողմից կազմակերպված դպրոցական առաջնությունում: Այստեղ նա հրաշալի է ելույթ ունենում ու եզրափակչում էլ դառնում հաղթող: 

 

Լուսանկարը` REUTERS

 

*** 

Հենց այդ տարիներին նրան հետեւել է «Օլդ Թրաֆֆորդի» աշխատակիցներից Հարոլդ Վուդն ու Ալեքս Ֆերգյուսոնին առաջարկել տեսնել տղայի խաղը: Ըստ նրա, եթե ՄՅՈւ-ն ձեռք չբերեր Գիգսին, վերջինս կդառնար «Սիթիի» հիմնական կազմի խաղացող:

 

***

 

Ֆերգյուսոնը սկաուտ է ուղարկել տղայի խաղին հետեւելու: 1987-ին Ռայանի ծննդյան օրը նա եւ սկաուտը թակում են ֆուտբոլիստի տան դուռը: 14-ամյա Ռայանը ՄՅՈւ-ի հետ նախ սիրողական պայմանագիր է կնքում, իսկ մի քանի տարի անց՝ նաեւ պրոֆեսիոնալ:

 

***

 

Դպրոցական տարիքում Գիգսը նաեւ ռեգբիի լիգայում է խաղացել:

 

*** 

 

Ռայան Ուլսոնը ծնողների բաժանումից հետո դառնում է Ռայան Գիգս: Դեռահաս ֆուտբոլիստը որոշում է օգտագործել մոր ազգանունը:

 

Լուսանկարը` REUTERS

 

*** 

 

Գիգսը բրիտանական ֆուտբոլի պատմության մեջ ամենատիտղոսակիր ֆուտբոլիստն է: 2013 թ-ին դարձել է առաջին ֆուտբոլիստը, ով նվաճել է Անգլիայի բարձրագույն դիվիզիոնի 13 տիտղոս։

 

*** 

 

Նա նաեւ առաջին խաղացողն է, ով Չեմպիոնների Լիգայի 11 մրցաշրջանում գոլի հեղինակ է դարձել։  Միակն է, ով Պրեմիեր Լիգայում անցկացրել է 22 մրցաշրջան եւ ամենաշատ փոխանցումներն արել՝ 271:

 

*** 

 

ՄՅՈւ-ի հետ Գիգզը 13 անգամ նվաճել է Անգլիայի չեմպիոնի տիտղոսը, 4 անգամ Անգլիայի գավաթը, 3 անգամ Լիգայի գավաթը, 2 անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող: Այս ցանկը կարելի է երկար շարունակել:

 

Լուսանկարը` REUTERS

 

*** 

 

1994-ին Մեծ Բրիտանիայում սկսել է հեռարձակվել նոր հաղորդաշար, որի անվանումն էր Ryan Giggs Soccer Skills (Ռայան Գիգսի ֆուտբոլային հմտությունները)։ Նրանով հիանում էր ողջ Բրիտանիան:

 

***

Երկրպագուները Գիգսին անվանել են «Տղամարդ, ով գրավեց Յունայթեդի երկրպագուների հոգիները»:

 

***

 

2011 թվականին ֆուտբոլասերների շրջանում անցկացված հարցումների արդյունքում ճանաչվել է ՄՅՈւ-ի պատմության մեծագույն խաղացող:

 

Լուսանկարը` REUTERS

 

*** 

Ռայանն առաջին ֆուտբոլիստն է, ով երկու տարի անընդմեջ՝ 1992 եւ 1993 թվականներին, ճանաչվել է Անգլիայի առաջնության լավագույն երիտասարդ խաղացող: Նշենք, սակայն, որ նա երկար ժամանակ չի կարողացել դառնալ Անգլիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ: Բավականաչափ ջանքերից հետո ի վերջո 2008-09 մրցաշրջանում կարողանում է հասնել ցանկալի տիտղոսին:

 

*** 

 

2007-ին նա ամուսնանում է իր երկար տարիների ընկերուհու՝ Սթեյսի Քուքի հետ: Նրանք երկու երեխա ունեն: Սակայն 10 տարի անց պաշտոնապես բաժանվում են: Պատճառը Գիգսի դավաճանությունն էր: Նա շուրջ ութ տարի գաղտնի սիրավեպ էր ունեցել հարազատ եղբոր՝ Ռոդրիի կնոջ՝ Նատաշայի հետ:

 

***

 

Այս ամենը բացահայտվելուց հետո Ռոդրին բաժանվել է կնոջից, նրանց հարազատները երես են թեքել Ռայանից ու նշել, որ նրանից նման ստոր արարք չեն սպասել:  

 

Լուսանկարը` REUTERS

 

***

Դրանից բացի Գիգսը նաեւ տարբեր այլ մարմնավաճառների հետ է հանդիպումներ ունեցել: Այս ամենը վերջնականապես լցրել է կնոջ համբերության բաժակը, եւ նա հեռացել է ամուսնուց: 

 

*** 

 

Գիգսը փոքր տարիքում եղել է Անգլիայի դպրոցականների հավաքականի անդամ, սակայն հետագայում որոշել է ներկայացնել իր երկիրը՝ Ուելսը: Ուելսի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 64 հանդիպում:

 

«Ես գերադասում եմ չմասնակցել ուժեղ մրցաշարերի եզրափակիչների, սակայն ներկայացնել իմ երկիրը, որտեղ ծնվել եմ»:

 

Լուսանկարը` REUTERS

 

***

 

Միջազգային մեկնարկը եղել է 1991-ին Գերմանիայի դեմ խաղում: Այդ ժամանակ նա 17 տարեկան 321 օրական էր Ուելսի հավաքականի ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է դարձել: Այդ ռեկորդը գերազանցվել է 1998-ին Ռայան Գրինի կողմից: 

 

 ***

 

2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերում եղել է Մեծ Բրիտանիայի հավաքականի ավագը: ԱՄԷ-ի դարպասը գրավելով՝ նա դարձել է Ամառային խաղերի ամենատարեց ֆուտբոլիստը, ով գոլ է խփել՝ 38 տարեկան 243 օրական: 

 

Լուսանկարը` REUTERS

 

***

 

2013-ին Դավիթ Մոյեսի՝ ՄՅՈւ-ի գլխավոր մարզիչ նշանակվելուց  հետո Գիգսը նրա օգնականն էր ու հանդես էր գալիս որպես խաղացող-մարզիչ: Մոյեսին հեռացնելուց հետո նա մրցաշրջանի ավարտին սկսել է մարզել թիմը: Աշխատել է նաեւ Լուի վան Գալի հետ, սակայն Ժոզե Մոուրինյոյի նշանակումից հետո հեռացել է ՄՅՈւ-ից:

 

***

 

Այս տարվա հունվարից Գիգսը նշանակվել է Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչ:

 

***

Բուքինգեմյան պալատում կայացած արարողության ժամանակ Եղիսաբեթ թագուհին Գիգսին շնորհել է Բրիտանական կայսրության ասպետական շքանշան:

 

Երեւան ժամանող լեգենդները՝ Լուիշ Ֆիգու

 

Երեւան ժամանող լեգենդները՝ Յուրի Ջորկաեֆ

 

Երեւան ժամանող լեգենդները՝ Պաոլո Մալդինի

 

Երեւան ժամանող լեգենդները՝ Գաբրիել Բատիստուտա

 

Երեւան ժամանող լեգենդները՝ Ռոբերտո Կառլոս

 

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին