exclusive
13968 դիտում

Երեւան ժամանող լեգենդները՝ Գաբրիել Բատիստուտա


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Այս ֆուտբոլիստին հիշում են ոչ միայն հիանալի խաղի, այլ նաեւ յուրօրինակ ոճի՝ երկար մազերի ու մորուքի շնորհիվ:

Գաբրիել Բատիստուտան հուլիսի 8-ին Երեւանում կմասնակցի Լեգենդների խաղին ու ելույթ կունենա Լատինական Արմերիկայի թիմում: Mediamax Sport-ն առաջարկում է վերհիշել նրա անցած ճանապարհը:

Լուսանկարը` REUTERS


***

Գաբրիել Բատիստուտան ծնվել է 1969-ին Ավելլանեդա փոքրիկ քաղաքում: Նրա ընտանիքն ապահովված չի եղել, չնայած ծնողներն աշխատել են մինչեւ ուշ գիշեր: Սակայն փոքրիկ տղային փողի բացակայությունը չի խանգարել զբաղվել սպորտով, նախ՝ բասկետբոլով ու վոլեյբոլով, ապա արդեն ֆուտբոլով:

***

Գաբրիելը գիրուկ երեխա է եղել, ինչի համար նրան մականուն են դրել՝ ilgardo (գեր): Սակայն այնքան է աշխատել իր վրա, որ շուտով նկատվել է արգենտինական «Նյուելլս Օլդ Բոյզ» ակումբի կողմից ու հրավիրվել թիմ:  

«Ֆուտբոլը կիրք է: Ես դրանով ապրել եմ միշտ ու տրվել ամբողջությամբ: Ես սիրում եմ ֆուտբոլի էությունը, ոչ թե նրա մասին խոսելն ու ինչ-որ լեզվակռիվներ տալը»:

Լուսանկարը` REUTERS


***

Արգենտինայում որպես ֆուտոլիստ աճելուց հետո Բատիստուտան տեղափոխվել է Իտալիա: Ա Սերիայում անցկացրած 318 հանդիպումում նա 184 անգամ գոլի հեղինակ է դարձել:

1993-ին, երբ «Ֆիորենտինան» հայտնվել է Բ Սերիայում, Բատիստուտան մնացել է թիմի հետ ու օգնել մեկ տարի անց վերադառնալ Բարձրագույն խումբ: Նա դարձել է Ֆլորենցիայի ամենասիրված մարդկանցից մեկը:

***
1996-ին թիմի երկրպագուները գումար են հավաքել ու քաղաքում կանգնեցրել նրա բրոնզե արձանը: Չնայած ակումբի հետ հաղթել է Իտալիայի Գավաթն ու Սուպերգավաթը, բայց այդպես էլ չի կարողացել դառնալ երկրի չեմպիոն:

Լուսանկարը` REUTERS


«Ես «Ֆիորենտինայի» երկրպագու եմ: Երբ տանը մենակ եմ մնում, հաճախ եմ հիշում, թե ինձ ինչքան լավ էի զգում Ֆլորենցիայում: Այդ հաճելի զգացողությունն ունենում եմ ամեն անգամ, երբ կրկին վերադառնում եմ այնտեղ: Ես արգենտինացի եմ, բայց Ֆլորենցիան համարում եմ իմ տունը»: 

***

Չնայած մեծ սիրուն՝ նա տեղափոխվում է «Ռոմա» եւ 2000-ին, վերջապես, կարողանում դառնալ Իտալիայի չեմպիոն:

Կարիերայի վերջին երկու տարին անցկացնելով Քաթարի «Ալ Արաբի» թիմում՝ 2005-ին Բատիստուտան ավարտում է կարիերան:

Լուսանկարը` REUTERS


***

Սկուդետտոն հաղթելուց հետո նա 18 համարի շապիկը փոխարինել է 20-ով, հենց այդքան գոլ էր խփել չեմպիոն դառնալու տարին: Իսկ 2002-ին հագել է 33 համարի շապիկ, քանի որ այդ տարի նշում էր 33-ամյակը:

***

Մինչեւ 2016 թվականի հունիսի 21-ը Բատիստուտան Արգենտինայի հավաքականի լավագույն ռմբարկուն էր՝ պաշտոնական 77 խաղում 54 գոլով: Սակայն հենց այդ օրը Լիոնել Մեսսին գերազանցեց իր հայրենակցին:

***

Լուսանկարը` REUTERS


Նա մասնակցել է Աշխարհի 3 առաջնության, դարձել 10 գոլի հեղինակ: Նման ցուցանիշով լավագույնն է արգենտինացի ֆուտբոլիստների մեջ: Բատիստուտան միակ ֆուտբոլիստն է, ով երկու տարբեր Աշխարհի առաջնություններում դարձել է հեթ-տրիկի հեղինակ:

«Ես միշտ պրոֆեսիոնալ եմ եղել, իմ կարիերայի սկզբից մինչեւ վերջ: Շատերը սովոր են համբուրել շապիկները, գեղեցիկ ժեստեր անել, ակումբին հավատարմության երդում տալ: Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ ավելի լավ է աշխատել, քան պարզապես խոսել»:

***

Ազգային թիմի հետ նա 1991 եւ 1993 թվականներին դարձել է Կոպա Ամերիկայի հաղթող, 1992-ին Կոնֆեդերացիայի գավաթի հաղթող: 1993-ին Աշխարհի լավագույն ֆուտբոլիստների ցանկում գրավել է 3-րդ տեղը, իսկ 2004-ին ընդգրկվել է ՖԻՖԱ-ի 100 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում:

***

Բատիստուտան միշտ էլ սիրել է երկար մազեր: 90-ականներին դա նույնիսկ պատճառ է հանդիսացել, որպեսզի վեճ տեղի ունենա մարզիչների հետ: Բայց նա անդրդվելի է եղել, եւ երկար ու փարթամ մազերը դարձել են ֆուտբոլիստի այցեքարտը, որի պատճառով երկրպագուները նրան «Առյուծ թագավոր» անունն են տվել:

Լուսանկարը` REUTERS


***

Բացի երկար մազերից բոլորս էլ հիշում ենք նաեւ նրա մորուքը: Շատ տղաներ նմանակել են սիրելի ֆուտբոլիստին ու նման մորուք պահել:

***

Իր միակ ու մեծ սիրուն Բատիստուտան հանդիպել է 16 տարեկանում: 15-ամյա Իրինա Ֆերնանդեսին, ինչպես հետագայում խոստովանել է ֆուտբոլիստը, սիրահարվել է միանգամից: 

***

Արդեն 1990-ին նրանք ամուսանցել են, ապա տեղափոխվել Իտալիա: Մեկ տարի անց ծնվել է նրանց առաջին որդին: Բատիստուտան եւս 3 տղա ունի:

Լուսանկարը` REUTERS


***

Իտալիայի Սուպերգավաթի խաղերից մեկի ժամանակ Բատիստուտան տեսախցիկի առաջ բարձրաձայն գոռացել է. «Իրինա, ես քեզ սիրում եմ»:

***

Բատիստուտան այդպես էլ թոփ-ակումբում հանդես չի եկել, Աշխարհի չեմպիոն չի դարձել ու Ոսկե գնդակի չի արժանացել: Սակայն միլիոնավոր մարդկանց համար նա իսկական լեգենդ է:
 
Երեւան ժամանող լեգենդները՝ Լուիշ Ֆիգու

Երեւան ժամանող լեգենդները՝ Յուրի Ջորկաեֆ

Երեւան ժամանող լեգենդները՝ Պաոլո Մալդինի

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին