Ապրիլ 19, 2024
exclusive
17360 դիտում

Երեւան ժամանող լեգենդները՝ Լուիշ Ֆիգու


Լուիշ Ֆիգուն
Լուիշ Ֆիգուն

Լուսանկարը` REUTERS

Լուիշ Ֆիգուն
Լուիշ Ֆիգուն

Լուսանկարը` REUTERS

Լուիշ Ֆիգուն եւ Էլեն Սվեդինը՝ 2004 թվականին
Լուիշ Ֆիգուն եւ Էլեն Սվեդինը՝ 2004 թվականին

Լուսանկարը` REUTERS

Լուիշ Ֆիգուն եւ Դէվիդ Բեքհեմը՝ «Ռեալի» կազմում
Լուիշ Ֆիգուն եւ Դէվիդ Բեքհեմը՝ «Ռեալի» կազմում

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուիշ Ֆիգուն
Լուիշ Ֆիգուն

Լուսանկարը` REUTERS

Լուիշ Ֆիգուն եւ Զինեդին Զիդանը՝ 2010թ. բարեգործական խաղից առաջ
Լուիշ Ֆիգուն եւ Զինեդին Զիդանը՝ 2010թ. բարեգործական խաղից առաջ

Լուսանկարը` REUTERS

Լուիշ Ֆիգուն եւ Լուիս Էնրիկեն՝ «Բարսելոնայի» կազմում
Լուիշ Ֆիգուն եւ Լուիս Էնրիկեն՝ «Բարսելոնայի» կազմում

Լուսանկարը` REUTERS


Մինչ ֆուտբոլասերները կենտրոնացած են ու հետեւում են ռուսաստանյան դաշտերում ընթացող Աշխարհի առաջնության խաղերին, Հայաստանում սպասում են հուլիսի 8-ին:

ԱԱ-ում այդ օրը հանդիպումներ չկան, սակայն Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում ուժերն են չափելու համաշխարհային ֆուտբոլի աստղերը՝ Եվրոպայի ու Լատինական Ամերիկայի ընտրանիները:

Mediamax Sport-ը ներկայացնում է մեր աստղային հյուրերի մասին հետաքրքիր փաստեր: Առաջինը Պորտուգալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Լուիշ Ֆիգուն է:

***

Լուիշ Ֆիլիպե Մադեյրա Կաեյրու Ֆիգուն ծնվել է 1972 թվականի նոյեմբերի 4-ին Ալմադա քաղաքում: Քայլել սկսել է 6 տարեկանում, սակայն դա չի խանգարել նրան պորտուգալական ֆուտբոլի իսկական այցեքարտերից մեկը դառնալ ու կրել «Բարսելոնայի» ու «Ռեալի» շապիկները:

Լուիշ Ֆիգուն Լուիշ Ֆիգուն

Լուսանկարը` REUTERS


***

1994-ին ՈւԵՖԱ-ի գավաթի շրջանակներում «Սանտյագո Բեռնաբեու» էր ժամանել պորտուգալական «Սպորտինգը»: Թեեւ «Ռեալն» հաղթեց այդ դիմակայությունում, բայց տպավորվել էր 21-ամյա կիսապաշտպանով՝ Ֆիգուն Արքայական թիմի պաշտպաններին հանգստանալու առիթ չտվեց: Այդ ժամանակ նա արդեն Մ-20 տարեկանների Աշխարհի, Մ-17 տ. Եվրոպայի չեմպիոն ու լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել:

***

1995-ին առանց ֆուտբոլիստի համաձայնությունը հարցնելու «Սպորտինգը» Ֆիգուին որոշեց ուղարկել «Յուվենթուս»:

«Երբ իմացա այդ մասին, անչափ զայրացած էի ու որոշեցի պայմանագիր կնքել «Պարմայի» հետ, սակայն Լուչիանո Մոջին կարողացավ այնպես անել, որ Իտալիայում իմ ելույթների վրա 2 տարվա արգելք դրվի»,- հիշում է Ֆիգուն, որի բախտը բերեց ու նա հայտնվեց Իսպանիայում:

***

Այդ ընթացքում Ֆիգուին ցանկանում էր ձեռք բերել նաեւ «Մանչեսթեր Սիթին», սակայն ակումբի խորհուրդը համարեց, որ կիսապաշտպանը ֆիզիկապես թույլ է ու չի կարող դիմանալ Անգլիայի Պրեմիեր Լիգային տեմպին:

***

«Բարսելոնայում» Ֆիգուն սկսեց հանդես գալ Յոհան Կրոիֆի գլխավորությամբ: 1995-2000 թթ. դարձավ Իսպանիայի ու Եվրոպայի սուպերգավաթակիր, Իսպանիայի չեմպիոն ու կրկնակի գավաթակիր: Թիմում 249 հանդիպման մասնակցեց ու 45 գոլի հեղինակ դարձավ:
Լուիշ Ֆիգուն եւ Լուիս Էնրիկեն՝ «Բարսելոնայի» կազմում Լուիշ Ֆիգուն եւ Լուիս Էնրիկեն՝ «Բարսելոնայի» կազմում

Լուսանկարը` REUTERS


***

2000 թվականին այն ժամանակ ռեկորդային 37 մլն ֆունտ ստերլինգով տեղափոխվեց «Ռեալ», ինչը միանգամից դավաճանություն որակվեց Կատալոնիայում, դա ֆուտբոլի պատմության մեջ ամենասկանդալային տրանսֆերներից էր: Ֆիգուն թիմում առաջին օտարերկրացի ավագն էր ու հավակնում էր Ոսկե գնդակի, երկրպագուները նրան այդպես էլ չներեցին, հերթապահում էին Բարսելոնայում նրա տան մոտ ու շապիկներն այրում:

««Բարսելոնայում» ինձ ըստ արժանվույն չէին գնահատում, աշխատավարձս չէր համապատասխանում ակումբի հաջողություններում ունեցած իմ ներդրմանը»:

***

«Ռեալի» մարզաշապիկով «Նոու Կամպում» առաջին իսկ խաղում Ֆիգուին խոզի գլխով դիմավորեցին ու տրիբունաներից անխնա իրեր նետեցին նրա ուղղությամբ` կրակայրիչներ, դրամներ, հեռախոսներ, գոլֆի գնդակներ, վիսկիի շիշ: Խոզի գլուխը մինչ այժմ պահվում է «Բարսելոնայի» ակումբային թանգարանում:

Ամբողջ հանդիպման ընթացքում սուլոցներն ու «Ֆիգու, մեռիր», «Դավաճան», «Հուդա» վանկարկումները չդադարեցին: Պաստառներից մեկի վրա էլ այս գրությունն էր. «Քեզ այդքան շատ ենք ատում, որովհետեւ անչափ շատ սիրել ենք»:



Հանդիպման 73-րդ րոպեին մրցավարն ընդհատեց հանդիպումն ու թիմերին դուրս բերեց խաղադաշտից: Խաղը շարունակվեց 16 րոպե անց ու գոլազուրկ ոչ-ոքիով ավարտվեց: Բոլորը Ֆիգուին մեղադրեցին տեղի ունեցածի համար:

***

Դա չխանգարեց պորտուգալացուն 5 տարի մնալ Արքայական ակումբում ու բազմիցս մեկնել Կատալոնիա: «Ռեալի» հետ էլ 2 անգամ Իսպանիայի չեմպիոն դարձավ, Չեմպիոնների Լիգայի, ՈւԵՖԱ-ի ու Իսպանիայի Սուպերգավաթի հաղթող:
Լուիշ Ֆիգուն եւ Դէվիդ Բեքհեմը՝ «Ռեալի» կազմում Լուիշ Ֆիգուն եւ Դէվիդ Բեքհեմը՝ «Ռեալի» կազմում

Լուսանկարը` REUTERS


Իսկ երբ 2005-ին «Գալակտիկոսից» հեռացավ «Ինտեր», հետեւյալն ասաց նախկին թիմի հասցեին.

««Ռեալը» կրկես էր, «Ինտերն» իսկական ակումբ է»:

Իտալական ակումբում էլ 4 անգամ նվաճեց չեմպիոնի կոչումը:

***

1996, 2000 ու 2004 թթ. մասնակցել է Եվրոպայի ու 2002, 2006 թթ. Աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլերին:

***

2004 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակչում Հունաստանի դեմ խաղում խաղադաշտ ներխուժած երկրպագուն Ֆիգուի վրա նետեց «Բարսելոնայի» դրոշը՝ արտահայտելով իր զայրույթը: Այդ խաղում Պորտուգալիան զիջեց 0:1 հաշվով ու արծաթե մեդալակիր դարձավ:

***

2000 թվականին Ֆիգուն Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց ու ընդգրկվեց «ՖԻՖԱ 100» ցանկում: 2001-ին էլ Աշխարհի լավագույն ֆուտբոլիստն էր` իրենից հետ թողնելով Ռաուլին ու Դեւիդ Բեքհեմին:
Լուիշ Ֆիգուն եւ Զինեդին Զիդանը՝ 2010թ. բարեգործական խաղից առաջ Լուիշ Ֆիգուն եւ Զինեդին Զիդանը՝ 2010թ. բարեգործական խաղից առաջ

Լուսանկարը` REUTERS


***

Ֆիգուն ֆիլատելիստ է: 2002-ին Ֆիլատելիստների Միջազգային ասոցիացիան նրան «Գրան Պրի» է հանձնել սպորտում ունեցած բարձրագույն նվաճումների, նվիրվածության ու նամականիշներ հավաքելու համար: Մոնակոյի փոստն այդ առթիվ հատուկ նամականիշ է թողարկել:

Լուսանկարը` REUTERS


***

Կարիերան ավարտել է 2009 թվականին՝ 36 տարեկանում:

***

Ֆիգուի կինը շվեդ մոդել Էլեն Սվեդին է, որի հետ 1996-ին ծանոթացել է Բարսելոնայում Խոակին Կորտեսի շոուի ժամանակ. «Դպրոցում անգլերենի սիրահար չէի, սակայն կնոջս սիրտը գրավելու համար սովորեցի այն»:

Հանուն նրա Ֆիգուն չի տեղափոխվել Անգլիա, մերժել է «Լիվերպուլին» ու ՄՅՈՒ-ին, փոխարենը հանդես է եկել Միլանում, որտեղ Էլենն աշխատում էր նորաձեւության ոլորտում:
Լուիշ Ֆիգուն եւ Էլեն Սվեդինը՝ 2004 թվականին Լուիշ Ֆիգուն եւ Էլեն Սվեդինը՝ 2004 թվականին

Լուսանկարը` REUTERS


Ֆուտբոլային ամենագեղեցիկ զույգը համարվող Լուիշն ու Էլենը 3 դուստր ունեն:

***

Ֆիգուն հիանալի կիթառ է նվագում ու նաեւ երգում է: Իսկ պորտուգալացի մարզիչ Կառլուշ Կեյրուշի շնորհիվ սիրահարվել է ավտոմրցաշարերին: Ֆուտբոլիստն ինքն է սկսել մեքենաներ վարել, Պորտուգալիայում մասնակցել է Գրան Պրիի A1 դասի մրցարշավի:

***

Նա բար ունի Պորտուգալական Ալգարվե քաղաքում, «Stop TB Partnership» կազմակերպության դեսպանն է ու պայքարում է տուբերկուլյոզի դեմ:

***

Խոսում է 5 լեզվով՝ պորտուգալերեն, իսպաներեն, անգլերեն, իտալերեն ու ֆրանսերեն:

***

Սիրած ուտելիքը տապակած ճուտն ու հավով բրինձն է:

***
Լուիշ Ֆիգուն Լուիշ Ֆիգուն

Լուսանկարը` REUTERS


2017 թվականի հոկտեմբերից ՈՒԵՖԱ-ի նախագահի խորհրդականն է:

Պատրաստել է Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին