Ապրիլ 20, 2024
exclusive
18337 դիտում

Սպորտը կարող է փրկել 18-ամյա Գեւորգի կյանքը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` ffa.am

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


«Սպորտն ունակ է փոխել աշխարհն ու միավորել մարդկանց, այն հույս է ծնում այնտեղ, որտեղ միայն հիասթափություն էր»:

Այս խոսքերի հեղինակը ես չեմ, բայց լիովին համաձայն եմ Նելսոն Մանդելայի հետ, որ սպորտը բացառիկ ուժ ու միավորելու հատկություն ունի, ու այսօր այն պետք է օգտագործել ֆուտբոլի մեծ սիրահար ու գիտակ, 18-ամյա Գեւորգ Ախլոյանի կյանքը փրկելու համար: Այդ նպատակով պետք է հավաքել ընդամենը 35 հազ. դոլար:

Աշխարհի առաջնության մեկնարկի օրը նրան անակնկալ էր սպասվում՝ այցելության էր գնացել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

Բացառիկ ուժեղ տղան

Գեւորգը 6 տարեկանից պայքարում է ծանր հիվանդության՝ լյարդի աուտոիմուն ցիրոզի դեմ: Այս ընթացքում Հայաստանում ու Ֆրանսիայում 50-ից ավելի վիրահատությունների է ենթարկվել, այս տարվա հունվարին էլ փայծաղն են հեռացրել:

Մայրը՝ Հասմիկը, պատմում է, որ 4 տարի առաջ Ֆրանսիայում են բուժվել, սակայն Գեւորգը չի ցանկացել մնալ այնտեղ, քանի որ որոշել էր վերադառնալ ու ծառայել բանակում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Արդեն բավական լավացել էր, վերադարձանք, ընդունվեց Պոլիտեխնիկական համալսարանի ռադիոտեխնիկայի ֆակուլտետ: Հիմա էլ քննություններ է դեռ հանձնում: Բայց առաջնայինը Գեւորգի բուժման հարցն է, խնդիրը բավական լուրջ է: Բուժման ամենամատչելի տարբերակը Հնդկաստանում է, լյարդի փոխպատվաստման համար 35-40 հազար դոլար է անհրաժեշտ:

Մայրը վերջերս է հետազոտվել ու կարող է Գեւորգի համար դոնոր հանդիսանալ, սակայն վիրահատությունն անհրաժեշտ է անել որքան հնարավոր է շուտ: Դեռ գումարի աննշան մասն է հավաքվել, իսկ տղայի առողջությունը գնալով վատանում է:

Քանի որ լյարդը չի գործում, առողջական այլ խնդիրներ էլ են առաջացել՝  որովայնում չափից շատ հեղուկ է կուտակվել, կերակրափողի երակների վարիկոզ լայնացում ու հեմոռռոիդալ երակների վարիկոզ լայնացում կա: Քանի որ հիվանդությունը հաճախ ուղեկցվում է ներքին արնահոսություններով, նաեւ արյան ցուցանիշների հետ կապված բարդ խնդիրներ են ի հայտ եկել: Արդեն սովորել ենք, որ տարվա մեծ մասը հիվանդանոցներում ենք անցկացնում: Շատ ժամանակ չունենք, գոնե սեպտեմբերին պետք է վիրահատությունն անել, որպեսզի ես էլ կրկին աշխատանքս չկորցնեմ (խմբ. Մանկավարժ է, աշխատում է դպրոցում), չնայած դոնոր եմ ու չգիտեմ դա ինչպես կանդրադառնա առողջությանս վրա: Եթե վիրահատությունը լավ անցնի, հետագայում միայն դեղահաբեր կընդունի:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ֆուտբոլի սիրահարը

Ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրությունը Գեւորգին մայրիկից է փոխանցվել, ով ժամանակին հետեւել է «Արարատ-73»-ի ու Խորեն Հովհաննիսյանի հանդիպումներին: Սակայն Հասմիկն անգամ չի էլ պատկերացրել, որ հնարավոր է այդքան սիրել ֆուտբոլն ու ապրել դրանով:

Բավական քչախոս Գեւորգի փոխարեն մայրն է պատմում Ֆրանսիայում անցկացված վիրահատությունից հետո տեղի ունեցած այս դրվագը:

Հազիվ էր ուշքի եկել, երբ միանգամից բժշկին հարցրեց, թե կարո՞ղ է ֆուտբոլ խաղալ: Սակայն պատասխանը շատ ցավոտ էր նրա համար՝ սպորտով զբաղվելը կտրականապես արգելվում է: «Այդ դեպքում ինչո՞ւ եք փրկել կյանքս» խոսքերը բժշկին էլ շատ էին հուզել: Գեւորգի բոլոր իրերը՝ բաժակը, վերմակը, սրբիչը, ֆուտբոլային են: Փոքր տարիքում համակարգչով ֆուտբոլ խաղալով է սկսել ճանաչել բոլոր երկրներն ու նրանց ակումբները, նա չի կարող առանց այդ մարզաձեւի:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ապա Գեւորգն է հիշում իր առաջին հանդիպումը, երբ ԵՎՐՈ-2004-ի ընտրական փուլում հետեւել է Հայաստանի եւ Ուկրաինայի ընտրանիներին: Իրեն ֆուտբոլից առանձին չի պատկերացնում, անգամ ամենադժվար պահերին իմացել է, որ պետք է անպայման ոտքի կանգնել, քանի ինքն ու ֆուտբոլն իրար կարիքն այնքան ունեն: Ու, չնայած բժիշկների արգելքին, մի կարճ ժամանակով «Ալաշկերտ» ակումբում է նույնիսկ մարզվել:

Գեւորգին ամենամեծ անակնկալը հավաքականի խաղացողներ Արաս Օզբիլիսն ու Գեւորգ Ղազարյանն են մատուցել, ապրիլին նրանք հյուր են գնացել իրենց ամենահավատարիմ երկրպագուին:

Արասն իմ ամենասիրած խաղացողն է, ուրախ եմ, որ նրան տեսնելու առիթ եմ ունեցել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հիմա Գեւորգը շատ է ցանկանում MickiToy խաղալիքն ունենալ ու հունիսի 16-ին հանդիպել Հենրիխ Մխիթարյանին, որը ստորագրություններ է բաժանելու Երեւանում: 

Մինասյանի լավատեսությունը

Գեւորգի մեծ ու հետաքրքիր ֆուտբոլային հավաքածուն համալրվել է նաեւ Վարդան Մինասյանի նվերներով:

Հավաքականի տղաների ու «Արարատ-73»-ի ֆուտբոլիստների ստորագրությամբ գնդակներին, որն, ի դեպ, հրաժարվել է վաճառել 500 դոլարով, նաեւ Մինասյանինն է ավելացել: Գեւորգը նաեւ իր անունով հավաքականի մարզաշապիկ ունի:

Ծանոթանալուց ու միասին լուսանկարվելուց հետո, Գեւորգն ու Մինասյանը խոսում են առաջնության մասին, նշում իրենց ֆավորիտներին (Գերմանիա, Իսպանիա, Բրազիլիա, Արգենտինա) ու առանձնացնում հնարավոր անակնկալների (Բելգիա, Խորվաթիա) հեղինակներին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Որքան էլ Գեւորգը ոչ մի կերպ չի ակնարկում իր հիվանդության մասին ու մի բառ անգամ չի ասում, Մինասյանը չի մոռանում, որ ամենակարեւորը տղայի վիրահատությունն ու ապաքինումն է:

Նա հավատում է, որ միասնական ջանքերով ու ֆինանսական աջակցությամբ հնարավոր կլինի հավաքել անհրաժեշտ գումարը:

Կխոսեմ նաեւ ֆուտբոլի ֆեդերացիայի ու խաղացողների հետ, որպեսզի նրանք էլ օգնեն: Քեզ հրավիրում եմ սեպտեմբերի 6-ին Երեւանում Լիխտենշտեյնի դեմ կայանալիք խաղին: Հույս ունեմ, որ այդ ժամանակ ամեն ինչ արդեն անցյալում կթողնես ու առողջացած կլինես: Տա Աստված, շուտ ապաքինվես:

Գեւորգ Ախլոյանին կարող եք օգնել եւ գումար փոխանցել «Մենք ենք» բարեգործական հիմնադրամի հետեւյալ հաշվեհամարներին՝

ConverseBank
AMD - 1930 0653 4898 0100
USD - 1930 0653 4898 0101
EURO - 1930 0653 4898 0104
RUB - 1930 0653 4898 0158

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին