Ապրիլ 20, 2024
exclusive
12155 դիտում

Տիգրան Պետրոսյանի գնահատականն Արոնյան-Կարյակին պարտիային


Լուսանկարը` World chess

Լուսանկարը` Մեդիամաքս


Հավակնորդների մրցաշարում Լեւոն Արոնյանի հաղթանակին սպասող բոլոր հայերը երեկ վերջապես հանգիստ շունչ քաշեցին:

Հայ շախմատիստը սեւ խաղաքարերով 4-րդ տուրում վստահ ու գեղեցիկ հաղթանակ տարավ Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Կարյակինի նկատմամբ:

Համաշխարհային Օլիմպիադայի կրկնակի չեմպիոն, գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը Mediamax Sport-ի բոլոր ընթերցողների համար վերլուծել է այս պարտիան:

Լուսանկարը` Մեդիամաքս


Իսկապես, սա երկար սպասված հաղթանակ էր: Շնորհավորում եմ Լեւոնին:

Պարտիայի հենց սկզբից պարզ դարձավ, որ Լեւոնն ավելի լավ է պատրաստվել ու պայքարելու է միայն հաղթանակի համար: Մինչեւ 14-15-րդ քայլերը դիրքը նախկինում խաղարկվել էր այլ շախմատիստների կողմից, սակայն Լեւոնի տնային աշխատանքն ավելի խորն էր ու ավելի գրագետ:

22-րդ քայլից հետո, երբ մրցակիցները փոխանակվեցին թագուհիներով, Արոնյանն ունեցավ 1 զինվորի առավելություն: Իհարկե, դեռ վաղ էր հանգստանալ ու պահանջվում էր տեխնիկապես գրագետ աշխատանք:

Լեւոնը երեկ իր ոճի մեջ էր, խաղում էր շատ արագ ու վստահ, ինչը նույնպես ընկճում էր Կարյակնին:

Քայլ առ քայլ ուժեղացնելով ֆիգուրների դիրքերը՝ ստացվեց նավակային շահած վերջնախաղ, որտեղ Լեւոնն անթերի իրացրեց իր 3 զինվորի առավելությունը:

Հուսանք, որ այս հաղթանակը կոգեշնչի նրան եւ հաջողություն կբերի նաեւ առաջիկա պարտիաներում:

Այսօր կայանալիք 5-րդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցելու է Ալեքսանդր Գրիշչուկի (Ռուսաստան) դեմ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին