exclusive
38148 դիտում

Ընտրանու հանդերձանքի էվոլյուցիան. Գույնզգույն շապիկներից մինչեւ Macron


Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` ffa.am

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` ffa.am

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` ffa.am

Լուսանկարը` ffa.am

Լուսանկարը` ffa.am

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` ffa.am

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` ffa.am

Լուսանկարը` Radio Szczecin

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` ffa.am


Այս տարի մեկնարկող Ազգերի Լիգայում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը նոր մարզահագուստով հանդես կգա:

Փոքր երկրների հավաքականների, այդ թվում եւ մեր ընտրանու համար մարզահագուստ կպատրաստի իտալական Macron ընկերությունը: Adidas-ի ծառայություններից հավաքականն այլեւս չի օգտվի:

Նոր մարզահագուստին ծանոթանալուց առաջ Mediamax Sport-ը ձեզ կներկայացնի տարբեր տարիներին մեր ընտրանու կրած հանդերձանքը:


1-ին խաղն ու փոփոխվող մարզահագուստը

Հայաստանի հավաքականն իր առաջին հանդիպումն անցկացրել է 1992 թվականի հոկտեմբերի 14-ին «Հրազդան» մարզադաշտում: Մոլդովայի հետ ընկերական հանդիպումը գոլազուրկ ոչ-ոքիով է ավարտվել: Ընտրանին գլխավորում էր «Արարատ 73-ի» լեգենդար հարձակվող Էդուարդ Մարկարովը:

Լուսանկարը` Անձնական արխիվից


Այդ ընթացքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ծանր վիճակում էր գտնվում, գումար, գրեթե, չուներ, Մարկարովն էլ սիմվոլիկ աշխատավարձ էր ստանում, 1 ամսում՝ 2 դոլար: Սակայն, չնայած բոլոր դժվարություններին, իր գործը մեծ նվիրվածությամբ էր կատարում: Ոչ միայն մարզչական գործով էր զբաղվում, այլ նաեւ գնդակներ ու մարզահագուստ, կանաչ խոտածածկով ու տաք ջրով լոգարաններով դաշտ գտնում, հովանավորներ փնտրում: Համարյա ամեն խաղում հավաքականը հանդես էր գալիս տարբեր գույնի ու դիզայնի մարզահագուստով:

Հայաստանի հավաքականի մարզաշապիկով առաջինը խաղացել են Հարություն Աբրահամյանը, Արմեն Շահգելդյանը, Երվանդ Կրբաշյանը, Սարգիս Կարապետյանը, Սարգիս Հովսեփյանը, Արտաշես Ադամյանը, Արամայիս Տոնոյանը, Արսեն Ավետիսյանը, Սամվել Կոստանդյանը, Մկրտիչ Հովհաննիսյանը: Թիմի ավագը Վարդան Խաչատրյանն էր:

Վարդան Խաչատրյան. 1992-2000 թթ, 30 խաղ, 1 գոլ

Առաջին խաղում բաց գույնի մարզահագուստով էինք, թեւերի վրա մեծ ու լայն գծեր էին, շատ վատ տեսք ունեինք: Իրականում կարեւորը ոչ թե հագուստն էր, այլ թե որքանով էին ֆուտբոլիստներն իրենց հարմար զգում դրանով: Չպետք է հակառակորդից ամաչես ու այդ առումով զիջես նրան: 

Լուսանկարը` Անձնական արխիվից


1990-ականներին ամեն տարի ԱՄՆ էինք մեկնում ու ընկերական հանդիպումներ անցկացնում: Այնտեղ հագուստ էինք նվեր ստանում, որով էլ հետո հանդես էինք գալիս, թեեւ դրանք այդքան էլ որակով չէին ու նախատեսված չէին պաշտոնական հանդիպումների համար:

2002 թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ մասնակցեց Lotto ֆիրմայի մարզահագուստով:
Այդ ընտրական փուլն իսկական մղձավանջ դարձավ հավաքականի համար, հայ ֆուտբոլիստները ոչ մի հաղթանակ չկարողացան տանել: 2002-ին էլ ՀՖՖ-ի նախագահ ընտրվեց Ռուբեն Հայրապետյանը, իսկ հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնն առաջին անգամ ստանձնեց արտասահմանցի մասնագետ` արգենտինացի Օսկար Լոպեսը, որը երկար չմնաց թիմի ղեկին:

Hummel-ի ժամանակաշրջանը

2004-ին մեր ընտրանու պաշտոնական գործընկեր դարձավ դանիական Hummel-ը: Այդ ընկերության մարզահագուստով հայ ֆուտբոլիստները մասնակցեցին ԱԱ-2006-ի, ԵԱ-2008-ի ու ԱԱ-2010-ի ընտրական փուլերին:

Լուսանկարը` PAN Photo


Լեւոն Պաչաջյան . 2004-2011 թթ, 37 խաղ, 2 գոլ

Ես ազգային հավաքականում կրել եմ Hummel-ի մարզահագուստը, այն իսկապես շատ լավն էր, դուր էր գալիս խաղացողներին: Սակայն հավաքականում խաղալիս ոչ ոք մարզահագուստի վրա չի կենտրոնանում, կարեւորն արժանի հանդես գալն է, իսկ թե ինչ բրենդով ներկայացված կլինես՝ ամենավերջինն է մտքովդ անցնում:

Ես սիրում էի խաղալ մեր ավանդական կարմիր-կապույտ մարզահագուստով՝ գազարագույն գուլպաներով։

Առհասարակ սնահավատ չեմ ու չեմ հավատում, որ այս կամ այն հագուստը հաջողություն է բերում, բայց  Hummel-ով հանդես գալու տարիներին հավաքականը մեծ հաջողությունների հասավ: Սակայն չեմ համարում, որ դա մարզահագուստով էր պայմանավորված:

Adidas-ի միանման հագուստը

2012 թվականի մայիսին Հունաստանի հավաքականի հետ մրցավեճում Հայաստանի հավաքականն առաջին անգամ հանդես եկավ Adidas-ի մարզահագուստով: Այդ համագործակցությունն էլ 5 տարի տեւեց: Adidas-ի հետ պայմանագիրը չեղարկվեց այն բանից հետո, երբ այն մի շարք թույլ հավաքականների, այդ թվում Հայաստանին, սկսեց տրամադրել միանման հագուստ:

Լուսանկարը` ffa.am


Դավիթ Մանոյան. 2009-ից է հանդես գալիս, 25 խաղ

Adidas-ի մարզահագուստն ավելի որակով էր, սակայն Hummel-ն ավելի հաջողակ էր մեր ընտրանու համար: Եթե հնարավորություն լիներ որեւէ բան փոխել, առաջին հերթին կցանկանայի, որ մեր հավաքականի մարզահագուստը ստանդարտ չլիներ ու տարբերվեր մյուս ընտրանիների կրածից:

Ինձ համար միշտ առաջին տեղում հագուստի հարմարավետությունն է եղել, որ խաղալիս չխանգարի, իսկ տեսքն ու դիզայնն այնքանով են կարեւոր, որ մեր երկիրն են ներկայացնում: Միշտ էլ հաճելի է, երբ ազգային ընտրանին գեղեցիկ հանդերձանքով է լինում:

Այս մրցաշրջանից Macron-ն ընկերությունն է հագուստ տրամադրելու մեր հավաքականին, նոր բրենդին վաղուց ծանոթ ենք, շատ թիմեր են կրում նրա մարզահագուստը:

Նոր համագործակցություն Macron-ի հետ

2017-հուլիսին ՈւԵՖԱ-ն ու իտալական Macron ընկերությունը հայտարարեցին համագործակցության մասին: Ընկերությունը Kit Assistance Scheme ծրագրի շրջանակներում փոքր ֆեդերացիաների հավաքականներին տրամադրելու է մարզահագուստ:

Լուսանկարը` PAN Photo


Եվրոպական 8 թիմեր՝ Հայաստանը, Անդորրան, Բելառուսը, Կիպրոսը, Ֆարերյան Կղզիները, Լիխտեյնշտեյնը, Լյուքսեմբուրգը եւ Սան Մարինոն, այսուհետ կկրեն Macron-ի մարզահագուստ: Ընկերությունում վստահեցրել են, որ յուրաքանչյուր հավաքական խաղադաշտ դուրս կգա տարբեր դիզայներական լուծումներ ունեցող շապիկներով:

Macron-ի հետ պայմանագիրը նախատեսված է 2018-2020 եւ 2020-2022 թվականների մրցաշրջանների համար: Այդ մարզահագուստով հանդես են գալու նաեւ մինչեւ 21 տարեկանների հավաքականները: Դրանք ֆեդերացիաներին տրամադրվելու են 2018 թվականի ապրիլին:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին