Ապրիլ 19, 2024
exclusive
20029 դիտում

Mediamax Sport-ի տարվա լավագույն հրապարակումները


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` ՀԱՕԿ

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Զավեն Հովհաննիսյանի արխիվ

Լուսանկարը` Արսեն Ջուլֆալակյանի արխիվ

Լուսանկարը` Մեդիամաքս


2017 թվականին Mediamax Sport-ը դարձավ չորս տարեկան: Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի մենք շարունակեցինք լուսաբանել հայկական սպորտի ուրախ ու տխուր պահերը, վեր հանել խնդիրներն ու փորձել մեր լուսաբանմամբ օգտակար լինել:

Ամփոփման ժամանակ, երբ փորձում էինք վերհիշել մեր լավագույն հրապարակումները, հասկացանք, թե ինչպիսի հսկայական արխիվ ունենք հավաքած: Ծանր ու թեթեւ անելուց հետո 2017-ից առանձնացրինք այն հոդվածները, որոնք մեծ արձագանք էին գտել, ինչ-որ բան փոխել ու հետաքրքիր ժամանց ապահովել մեր ընթերցողներին:

Լուսանկարը` Մեդիամաքս


2017 թվականին Mediamax Sport-ը գործարկեց չորս նոր հատուկ նախագիծ: Ընթերցողների կողմից հատկապես մեծ ոգեւորությամբ ընդունվեց «Պատերազմի մարզիկները»: 2016-ի ապրիլից մեկ տարի անց մարզիկները, ովքեր մասնակցել էին պատերազմական գործողություններին, կիսվեցին իրենց պատմություններով:

Հաջորդ շարքի հերոսները կրկին մարզիկներն են, սակայն նրանք բացահայտվում են որպես ծնողներ: «Մի հարկի տակ», ահա այստեղ են սպորտի սիրահարները ծանոթանում մարզիկների ընտանիքների հետ: Պայծառ, լուսավոր ու հետաքրքիր զրույցներ եւ, անշուշտ, մեր ստացված շարքերից եւս մեկը:

Մեր մյուս երկու նախագծերից մեկը զուտ ֆուտբոլային է: «90+»-ը ներկայացնում է այն հանդիպումները, որոնք հաղթանակ են բերել այս կամ այն թիմին հանդիպման ավելացված ժամանակում: Իսկ ահա «Up&Down»-ն ամեն շաբաթ պատմում է թիմի ու մարզիկի վերելքների ու վայրէջքների մասին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեր «Անցյալից եկած հերոսները» եւ «Մեծ սպորտի ապագա աստղերը» հերոսների պակաս չունեցան: Հաճույքով հանդիպեցինք անցյալի ու ապագայի մեր մարզիկներին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Չէինք կարող անուշադրության մատնել նաեւ հայկական սպորտում առկա խնդիրները: Այս տարի փորձեցինք կրկին վեր հանել այն բացթողումները, որոնք կան մեր երկրում, զրուցել այն մարզաձեւերի ներկայացուցիչների հետ, ովքեր վատ պայմաններում ու չնչին աշխատավարձով պայքարում են իրենց մարզաձեւը պահպանելու համար: «Սպորտի հակառակ կողմն» այս տարի էլ ավելի խորն ու նպատակային հոդվածներով հանդես եկավ`ներկայացնելով սպորտային բժշկությունից մինչեւ ֆուտբոլում առկա բացթողումները:

Լուսանկարը` Մեդիամաքս


Այս տարի մենք այցելեցինք Գյումրի, որտեղից դուրս են գալիս Հայաստանի ամենատիտղոսակիր մարզիկները: Քաղաքին նվիրված հոդվածաշարում անդրադարձանք հիմնականում խնդիրներին, որոնք ամեն օր հաղթահարում են գյումրեցիները: Մարզումային վատ պայմանները, սակայն, երբեք չեն կոտրում նրանց, ովքեր շարունակում են մարզվել ու վերադառնալ Օլիմպիական ու Աշխարհի չեմպիոնական տիտղոսներով:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի անկախության օրը եւս մենք ձեռքներս ծալած չնստեցինք: Մարզիկներ, ովքեր շատ ծանր ժամանակաշրջանում ոչ միայն մարզվել, այլ նաեւ միջազգային հարթակներում ներկայացրել են Հայաստանը: Շնորհիվ նվիրված մարդկանց սպորտը շարունակեց գոյատեւել՝ իրականացնելով բազմաթիվ երիտասարդների նպատակները:

Լուսանկարը` ՀԱՕԿ


Մենք եղանք նաեւ այն եզակի լրատվամիջոցը, որը խորը վերլուծության ենթարկեց Հայաստանի ծանրամարտի հավաքականի որակազրկումը: Հոդվածում խոսեցինք մասնագետների հետ, ովքեր էլ մանրամասն ներկայացրին, թե ինչ է տեղի ունեցել եւ ինչու: Այս հոդվածից անմիջապես հետո մեր անվանի ծանրորդներից Հռիփսիմե Խուրշուդյանը բացառիկ հարցազրույց տվեց մեզ, որը եւս մեծ արձագանք ստացավ ընթերցողների շրջանում:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունները վերաբերում են նաեւ մարզիկներին: Նոր որոշումները, ըստ նախարարությունների, ավելի էական ու նպատակային են լինելու: Այս անգամ եւս Mediamax Sport-ն աչքաթող չարեց կարեւոր իրադարձությունն ու ներկայացրեց սպասվող փոփոխությունները:

2017-ին սկսեցինք նաեւ Հայաստանի միջազգային մրցավարներին նվիրված հոդվածաշարը: Այս մարդկանց աշխատանքը չի երեւում ու համապատասխան գնահատականի չի արժանանում պետության կողմից: Ցավոք, բայց նրանցից շատերը գրեթե անվճար կամ էլ սեփական միջոցներով են մեկնում մրցաշարերի:

Լուսանկարը` Զավեն Հովհաննիսյանի արխիվ


Մարզիկները պետք է ունենան նաեւ այլ մասնագիտություն: Սրանում աշխարհում համոզվել են դեռ վաղուց ու կրթությունը համատեղում են մարզումների հետ: Հայաստանում, սակայն, այդպես չէ: Մեր մարզիկները կարիերան ավարտելուց հետո հաճախ չեն իմանում ինչով զբաղվել ու առաջ են գալիս մի շարք խնդիրներ: Այս հարցի լուծումն ունի Արսեն Ջուլֆալակյանը, որն էլ պատմել է իր առաջիկա ծրագրերի մասին:

Լուսանկարը` Արսեն Ջուլֆալակյանի արխիվ


Լավագույն հրապարակումներից վերջինն առանձնացրել ենք հեծանվորդ Էդգար Ստեփանյանի մասին պատմող նյութը: Էդգարի շնորհիվ Հայաստանը կարողանում է մրցունակ լինել հեծանվասպորտում ու տարբեր մրցաշարերից մեդալներով վերադառնալ: Ամենավերջինն ու կարեւորը եղավ Աշխարհի գավաթի խաղարկությունում, որտեղ նա նվաճեց արծաթե մեդալ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հաջորդ տարի եւս մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի մեր ընթերցողներին մատուցենք միայն բարձրակարգ ու որակյալ նյութեր: Այնպես որ, շարունակեք հետեւել մեզ: Շնորհավոր Նոր Տարի:

Mediamax Sport-ի թիմ

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին