Ապրիլ 23, 2024
exclusive
25365 դիտում

ԱԱ-ի գոլառատ ու անակնկալներով լի ընտրականը. Բոլոր 32 թիմերը


Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` uefa.cpm

Լուսանկարը` twitter

Լուսանկարը` twitter

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com


Աշխարհի առաջնության հերթական ընտրական մրցաշարը մոտեցավ ավարտին: Եզրափակիչ ակորդը տվեցին Պերուի ու Նոր Զելանդիայի հավաքականները, որոնք էլ խաղարկեցին Ռուսաստանում 2018-ին կայանալիք ԱԱ-ի վերջին ուղեգիրը:

Առաջին անգամ Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի մասնակից հավաքականների քանակը, չհաշված տանտետերին, կազմում էր 208: Առաջին անգամ մասնակցեցին Բութանը, Հարավային Սուդանը, Ջիբրալթարն ու Կոսովոն: Սակայն Զիմբաբվեն որակազրկվեց գլխավոր մարզչի պայմանագրի կետերը չկատարելու պատճառով, իսկ Ինդոնեզիայի երկրի ղեկավարության միջամտության արդյունքում այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիան հեռացվեց ՖԻՖԱ-ից:

Mediamax Sport-ն ամփոփել է ընտրական մրցաշարն ու ներկայացնում է այն 32 երջանիկ հավաքականներին, որոնք հունիս 14-ից հուլիսի 15-ը պայքարելու են Ռուսաստանի 11 քաղաքներում: Տանտերերն ուղեգրի համար պայքարելու կարիք չունեին:

Եվրոպա

Եվրոպական գոտում միանգամից արդյունավետության մի քանի ռեկորդ եղավ: 270 հանդիպումներում 794 գոլ գրանցվեց, դա ամենագոլառատ ընտրական փուլն էր:

Լուսանկարը` fifa.com


Մյուս գոլառատ արդյունքը Բելգիայի ու Գերմանիայի հավաքականներին է պատկանում: Նրանից յուրաքանչյուրը 43-ական գնդակ է խփել: Իսկ Հայաստանի հավաքականի հետ միեւնույն խմբում ընդգրկված Լեհաստանի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին էլ 16 գնդակով լավագույն ռմբարկուն դարձավ:

Իսլանդիան վերջին խաղում 2:0 հաշվով հաղթելով Կոսովոյին՝ ապահովեց մասնակցությունն Աշխարհի առաջնությունում: Այն ամենափոքր երկիրն է թե տարածքով, եւ թե բնակչության քանակով՝ 300 հազ., որը մասնակցելու է ԱԱ-ին: Մինչ այդ ռեկորդակիրը Տրինիդադ եւ Տոբագոյի ընտրանին էր՝ 1,3 մլն բնակչությամբ:

1958 թվականից հետո Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականն առաջին անգամ բաց կթողնի Մունդիալը, փոխարենն ԱԱ են ուղեւորվում շվեդները, որոնք կարողացան ուժեղ գտնվել անցումային խաղերում:

Լուսանկարը` uefa.cpm


* 90 է Շվեյցարիայի ընտրանու հաղթանակների տոկոսը: Այն խմբում 10 հանդիպումներից հաղթել է 9-ում, սակայն միեւնույն է 2-րդ տեղն է զբաղեցրել: Դա առաջին դեպքն է եղել եվրոպական ընտրականներում, երբ այդքան շատ միավորներով թիմը միանգամից չի անցել եզրափակիչ:

* 39 է կազմում Գերմանիայի հավաքականի խփած ու բաց թողած գոլերի տարբերությունը: Գերմանացիներն ընդամենը 4 գնդակ են ընդունել սեփական դարպասը:

* 69 է Իսպանիայի հավաքականի անպարտելի հանդիպումների քանակը ԱԱ-ի ընտրական մրցաշարերում:

Ուղեգրեր են նվաճել Գերմանիան, Պորտուգալիան, Բելգիան, Լեհաստանը, Ֆրանսիան, Իսպանիան, Շվեյցարիան, Անգլիան, Խորվաթիան, Շվեդիան, Սերբիան, Իսլանդիան, Դանիան:

Ասիա

Ասիական ընտրական մրցաշարն ամենահետաքրքիրներից մեկն է եղել՝ լի դրամատիկ ու անզիջում պայքարով, անակնկալներով:

Հերթական անգամ ընտրական մրցաշարը փայլուն է անցկացրել Իրանի ընտրանին: Այն նաեւ ասիական գոտում ամենաառաջինն է եղել, ում հաջողվել է դեռ հունիսին ուղեգիր նվաճել:

Հավաքականը նաեւ հաճախելության ռեկորդ է սահմանել: Չինաստանի դեմ խաղում հանդիպմանը 100 հազ. երկրպագուներ են հետեւել, թեեւ Թեհրանի «Ազադի ստադիոնը» 78 հազ. հանդիսական է տեղավորում:

Լուսանկարը` twitter


Սաուդյան Արաբիայի հավաքականն էլ մեծ դրամական պարգեւ է ստացել ԱԱ մեկնելու կապակցությամբ: Երկրի արքայազն Մուհամմեդ բին Սալման Ալ Սաուդը 5 մլն սաուդյան ռեալ (1,3 մլրդ դոլլար) էր խոստացել թիմին՝ եզրափակիչ փուլ անցնելու համար:

Այս ընտրական գոտում հիանալի է հանդես եկել ու ԱԱ անցնելուն մոտ եղել Սիրիայի ընտրանին: Սակայն, ցավոք, անցումային մրցավեճում այն չի կարողացել հաղթել Ավստրալիային:

* 98-րդ տեղում էր ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Սաուդյան Արաբիան ընտրականի մեկնարկում, մինչդեռ մի քանի ամիս առաջ 4-րդ տեղում ընթացող Չիլին չկարողացավ անցնել եզրափակիչ:

*12 հանդիպում շարունակ Իրանը սեփական դարպասը գոլ չի ընդունել: Դա որակավորման փուլի լավագույն արդյունքն է:

Ուղեգրեր են ապահովել Իրանը, Ճապոնիան, Հարավային Կորեան եւ Սաուդյան Արաբիան:

Աֆրիկա

Աֆրիկյան գոտում ԱԱ-ի առաջին մասնակիցը որոշվեց հոկտեմբերի 7-ին: Նիգերիան հաղթեց Զամբիային ու ամրագրեց իր տեղը: 18 տարվա ընդմիջումից հետո Աշխարհի առաջնությունում հանդես կգա նաեւ Եգիպտոսը: «Փարավոններին» ԱԱ դուրս բերեց իր աստղային խաղացողը՝ Մոհամեդ Սալահը:

Լուսանկարը` twitter


Երկարատեւ դադարից հետո ԱԱ կմեկնի նաեւ Մարոկկոյի ընտրանին:  Որոշիչ հաղթանակն այն տարել է Կոտ Դ’Իվուարի հետ խաղում: Հետաքրքիրն այն է, որ այդ խաղի մեկնարկային կազմից միայն 1 ֆուտբոլիստ է եղել հենց Մարոկկոյից, 4-ական խաղացողներ ծնվել են Ֆրանսիայում ու Հոլանդիայում, 2-ն էլ՝ Իսպանիայում։

Ամբողջ երկրով մեկ՝ Ռաբաթում, Կասաբլանկայում, Տանջերեում, Մարաքեշում, Ֆեսում, մասսայական ազգային տոնակատարություններ են սկսվել, բոլորն էլ ցանկացել են ուրախանալ ազգային հավաքականի հաջողությամբ:

ԱԱ-ում են Սենեգալը, Թունիսը, Նիգերիան, Մարոկկոն, Եգիպտոսը:

Հարավային Ամերիկա

2017-ի մարտին ԱԱ-ի առաջին ուղեգիրը նվաճեց Բրազիլիայի ընտրանին: Պարագվային 3:0 հաշվով հաղթելուց հետո թիմը 33 միավոր վաստակեց ու անհասանելի դարձավ մրցակիցների համար:

Շատ դժվար ու համառ պայքարում ուղեգիրը բաժին հասավ նաեւ Արգենտինային: Դրանում հատկապես արգենտինացիները պետք է շնորհակալ լինեն իրենց ավագին: Լիոնել Մեսսին Էկվադորի հետ որոշիչ դիմակայությունում հեթ-տրիկի հեղինակ դարձավ: Դրանից առաջ Մեսսիից բացի հավաքականում գոլի հեղինակ 2016-ի նոյեմբերին էր եղել, այդ ընթացքում թիմը 6 պաշտոնական խաղ էր ունեցել:

Լուսանկարը` fifa.com


Ուրուգվայը 13-րդ անգամ հանդես կգա Աշխարհի առաջնությունում: Թիմը 2-րդ տեղով է նվաճել ուղեգիր, Հարավային Ամերիկան ներկայացնող հաջորդ թիմն էլ Կոլումբիան կլինի: Վերջինն ուղեգիր է նվաճել Պերուն, որն անցումային խաղերում ուժեղ է եղել Նոր Զելանդիայից:

*41 միավոր է վաստակել Բրազիլիան, դա Հարավային Ամերիկայում արդյունավետությամբ 2-րդ ցուցանիշն է: Ռեկորդը 2002-ին է սահմանվել: Արգենտինան, որի կազմում էին Վերոնը, Օրտեգան, Կրեսպոն ու Բատիստուտան, 43 միավոր ուներ:

*21 գոլ է խփել ընտրական մրցաշերերում Մեսսին, ինչքան եւ Սուարեսը: Դա հարավամերիկյան նոր ռեկորդ է: 

Ուզեգրեր են նվաճել Բրազիլիան, Արգենտինան, Ուրուգվայ, Կոլումբիան, Պերուն:

ԿՕՆԿԱԿԱՖ

Ռուսաստանում կայանալիք ԱԱ-ն առանց ԱՄՆ-ի հավաքականի կլինի: Վերջին անգամ ամերիկացի ֆուտբոլիստներն ուղեգիր չէին նվաճել 1986 թվականին: ԱՄՆ-ն խմբում 5-րդն է ու 32 տարի անց կրկին բաց կթողնի Աշխարհի առաջնությունը:

Մինչ այս փլեյ-օֆֆ 4-ից ավելի անգամ ԱՄՆ-ից բացի անցել էին նաեւ Անգլիայի, Արգենտինայի, Բելգիայի, Բրազիլիայի, Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Մեքսիկայի ու Հոլանդիայի հավաքականները: Վերջինս սակայն նույնպես ձախողել է ընտրական փուլը:

Լուսանկարը` fifa.com


Մինչդեռ իսկական հրաշք գործեց Պանաման, որը կարողացավ ուղեգիր նվաճել Կոստա Ռիկայի հետ հանդիպման 88-րդ րոպեին: Գոլի հեղինակն էլ Ռոման Տորեսը դարձավ՝ իր հավաքականն առաջին անգամ դուրս բերելով ԱԱ-ի եզրափակիչ փուլ:

Հոկտեմբերի 11-ը երկրի նախագահ Խուան Կարլոս Վարելան հավաքականի պատվին ոչ աշխատանքային օր հայտարարեց՝ այն կոչելով ազգային տոնական օր:

ԱԱ-ի ուղեգիր 5-րդ անգամ նվաճեց Կոստա Ռիկան: Ավելի վաղ էլ ԿՈՆԿԱԿԱՖ-ից իր մասնակցությունն ապահովել էր Մեքսիկան:

*17 գոլով ԱՄՆ միակն է ԿՈՆԿԱԿԱՖ գոտում:

ԱԱ-ում կմրցեն Պանաման, Կոստա Ռիկան, Մեքսիկան:

Օվկիանիա

Վերջին ուղեգիրը նվաճեց Ավստրալիայի հավաքականը: Այն անցումային խաղերի 2 փուլից հետո է միայն կարողացել ապահովել մասնակցությունը՝ անցկացնելով ռեկորդային 22 հանդիպում:

Լուսանկարը` fifa.com


Ավստրալացի ֆուտբոլիստները մոտ 250 հազ. կմ ճանապարհ են անցել մրցակիցներին հանդիպելու համար: Անցումային խաղերում հաղթել են Սիրիային ու Պերուին: Թիմը կարողացել է 51 գոլի հեղինակ դառնալ՝ խաղադաշտում անցկացնելով 2010 րոպե:

*2457  գոլ է գրանցվել ԱԱ-ի ընտրական 871 հանդիպումներում:

* 15:0՝ ամենախոշոր հաշվով ընտրականում Քաթարի հավաքականն է հաղթել Բութանին:

*16-ական գոլերով լավագույն ռմբարկուները Լեւանդովսկին, Սալահն ու Ահմեդ Խալիլն (ԱՄԷ) են:

*17 տ. 95 օրական է եղել գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը՝ Էնթոնի Լիկիլիկին (Տոնգա):

*38 տ. 91 օրական էլ եղել է ամենատարեց գոլահարը՝ բոլիվացի Պաբլո Էսկոբարը:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին