Ապրիլ 25, 2024
exclusive
31083 դիտում

Երեւանյան դիմակայություն. Լեհաստանի ընտրանու կարեւոր հանդիպումը


Ռոբերտ Լեւանդովսկին
Ռոբերտ Լեւանդովսկին

Լուսանկարը` uefa.com

Արկադիուշ Միլիկը
Արկադիուշ Միլիկը

Լուսանկարը` Twitter

Կուբա Բլաշիկովսկին
Կուբա Բլաշիկովսկին

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Ռոբերտ Լեւանդովսկին
Ռոբերտ Լեւանդովսկին

Լուսանկարը` Photolure

Կամիլ Գլիկը
Կամիլ Գլիկը

Լուսանկարը` Twitter

Լուկաշ Ֆաբիանսկին
Լուկաշ Ֆաբիանսկին

Լուսանկարը` Twitter

Հենրիխ Մխիթարյանն ու Արթուր Պետրոսյանը
Հենրիխ Մխիթարյանն ու Արթուր Պետրոսյանը

Լուսանկարը` Photolure

Գրեգորժ Կրիկովյակն ու թիմակիցները
Գրեգորժ Կրիկովյակն ու թիմակիցները

Լուսանկարը` Twitter

Կրիկովյակը, Ադամ Նավալկան ու Բլաշիկովսկին
Կրիկովյակը, Ադամ Նավալկան ու Բլաշիկովսկին

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի հավաքականի համար 2018 թվականի Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարը դեռ սեպտեմբերին Դանիայից 1:4 հաշվով կրած պարտությունից հետո էր ավարտված համարվում: Մինչդեռ Լեհաստանը E խմբի առաջատարն է ու Ռուսաստան մեկնելու թիվ մեկ հավակնորդներից:

Երեւանում այսօր կայանալիք հանդիպումն ուղեգրի ձգտող լեհերի անզիջում ու հաղթանակների կարոտ հայերի համառ պայքար է լինելու:

 

Թեեւ ակնհայտ ֆավորիտ հյուրերն են համարվում, բայց Հայաստանի հավաքականն էլ խմբի ամենուժեղ ընտրանու դեմ խաղում պարտավոր է ինչպես իր ավագն է ասել. «ամենաբարձր ձեւով ներկայանա ու փորձի դրական արդյունքի հասնել»:

 

Այսօր Mediamax Sport-ը մի կողմ է դնելու թիմերի հանդիպումների վիճակագրությունը, կորուստներն ու առավելությունները:

 

Այս երեկոն ֆուտբոլային է լինելու, որի ընթացքում պետք է առանց անհանգստանալու պարզապես վայելել խաղը՝ առանց ֆուտբոլիստներին հուշելու ինչպես գործել խաղադաշտում, նյարդային ծխելու կամ էլ եղունգները կրծելու:

 

Լուսանկարը` Photolure

 

Մենք մեր առավելագույնն այս ընտրական փուլում արդեն արել, ավելի ճիշտ չենք կարողացել անել, վերջին երկու հանդիպումները պարզապես ինքներս մեզ կողքից հետեւելու, առանց էմոցիոնալ պոռթկումների ու սթափ գլխով մեր հավաքականի հնարավորությունները տեսնելու համար են լինելու:

 

Մինչդեռ լեհերի կողմից հանդիպման նկատմամբ հետաքրքրությունը չափազանց մեծ է, մեծաքանակ պատվիրակություն է ժամանել մեր մայրաքաղաք՝ շատ լրագրողներ ու 1000-ից ավելի նվիրված երկրպագուներ, ովքեր չեն ցանկանում բաց թողնել իրենց ազգային հավաքականի համար կարեւոր այս իրադարձությունը:

 

Իրենց ուժերի վրա վստահ լեհերը

 

Լեհաստանում իրենց թիմի կազմում այսօր ամենավտանգավոր խաղացող Ռոբերտ Լեւանդովսկուն են համարում: Պատահական չէ, որ նա այս ընտրական փուլի եվրոպական գոտու լավագույն ռմբարկուների թվում է:

 

Լեւանդովսկին 12 գնդակ է խփել ու այդ ցուցանիշով միայն 14 գոլ ունեցող Քրիշտիանու Ռոնալդուին է զիջում: Իսկ Լեհաստանի կազմում 89 խաղերում նա աչքի է ընկել 47 անգամ:

 

Հայաստանի դեմ խաղի կարեւորությունն ու գինը հասկանում է Լեհաստանի ընտրանու յուրաքանչյուր խաղացող: Սոցցանցերում նրանց կատարած գրառումներն էլ դրա լավագույն վկայությունն են:

 

Ռոբերտ Լեւանդովսկի. Երեւանում մեզ շատ կարեւոր խաղ է սպասվում: 

Գրեգորժ Կրիկովյակն ու թիմակիցները Գրեգորժ Կրիկովյակն ու թիմակիցները

Լուսանկարը` Twitter

 

Գրեգորժ Կրիկովյակ. Ուրախ եմ վերադառնալ հավաքական ու նման խաղում օգնել նրան: 

 

Կամիլ Գլիկ. Մեր ճանապարհին 2 խոչընդոտ կա, այսօր մենք դրանցից մեկը կփորձենք հաղթահարել: Մեզ հետ եղեք:

Արկադիուշ Միլիկը Արկադիուշ Միլիկը

Լուսանկարը` Twitter

 

Արկադիուշ Միլիկ. Մենք պայքարելու ենք Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ վերադառնալու համար (խմբ. վերջին երկուսը՝ 2010-ն ու 2014-ը Լեհաստանը բաց է թողել): Մեզ համար խաչեք ձեր մատներն ու աջակցեք հավաքականին:

 

Լուկաշ Ֆաբիանսկի. Պատրաստ ենք այս կարեւոր խաղին: 

 

Միխալ Պազդան. Հայերի դեմ խաղում ձեր աջակցության վրա ենք հույս դնելու:

 

 

Թիմերի ասուլիսային մտքերը

Հենրիխ Մխիթարյան. Լեւանդովսկուն Բլաշիկովսկուն ու Պիշչեկին գիտեմ, միասին խաղացել ենք «Բորուսիայում», մեծ ուժ են Լեհաստանի համար:

 

ԱԱ-ի եզրափակիչ փուլ այլեւս չենք կարող դուրս գալ, սակայն մեր ազգի ու թասիբի համար ենք խաղալու, ցույց ենք տալու, որ որոշ մարդիկ սխալ են, մենք կարող ենք դրական արդյունքի հասնել:

 

Տարբերություն չեմ դնում ՄՅՈւ-ի ու հավաքականի միջեւ, երկու տեղում էլ փորձում եմ առավելագույնն անել, չի սխալվում այն մարդը, որը ոչինչ չի անում: Ես գիտեմ, թե որքանով եմ տրվում ու փորձում օգնել թիմին:   

Հենրիխ Մխիթարյանն ու Արթուր Պետրոսյանը Հենրիխ Մխիթարյանն ու Արթուր Պետրոսյանը

Լուսանկարը` Photolure

 

Արթուր Պետրոսյան. Մենք շատ հաղթանակներ չենք տոնում, ամեն մի հաղթանակ մեզ համար դրական էմոցիաներ են ու մեկ քայլ առաջ: Ֆուտբոլիստները կարոտ են հաղթանակների:

 

Եթե լեհերի ուժեղ թիմին հաղթենք, հայկական ֆուտբոլի համար մեծ հաջողություն կլինի:

 

Ադամ Նավալկա. Իմ թիմում պրոֆեսիոնալներ են հանդես գալիս ու պատրաստ են խաղին: Մեզ ոչ հեշտ հանդիպում է սպասվում:

Կրիկովյակը, Ադամ Նավալկան ու Բլաշիկովսկին Կրիկովյակը, Ադամ Նավալկան ու Բլաշիկովսկին

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Կուբա Բլաշիկովսկի. Մեծ պատիվ էր Հենրիխ Մխիթարյանի հետ խաղալ «Բորուսիայում», նա շատ է աշխատել ու դրա համար էլ հասել է այսպիսի հաջողությունների: Հայաստանն արագ գործող հարձակվողներ ունի, ովքեր լավ են հակագրոհում: Բայց մենք պատրաստ ենք ու դուրս ենք գալու հաղթանակի համար:

 

Հայաստան-Լեհաստան հանդիպումը մեկնարկելու է երեկոյան 20:00-ին: Հյուրերը հանդես են գալու սպիտակ մարզահագուստով, իսկ հայ ֆուտբոլիստները՝ կարմիրով:

 

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին