Ապրիլ 26, 2024
exclusive
29290 դիտում

ՉԼ. Ֆուտբոլային ակումբների աստղային երկրպագուները


Լուսանկարը` tennisinfo.com

Լուսանկարը` Twitter

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` celticquicknews.co.uk

Լուսանկարը` hellomagazine.com

Լուսանկարը` dailymail.co.uk

Լուսանկարը` cont.ws

Լուսանկարը` FC Porto

Լուսանկարը` cnn.com

Լուսանկարը` as.com

Լուսանկարը` zimbio.com

Լուսանկարը` si.com

Լուսանկարը` nme.com

Լուսանկարը` FC Barcelona

Լուսանկարը` cskamoskva.ru

Լուսանկարը` dailymail.co.uk

Լուսանկարը` Twitter

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` parisiensetchampions.psg.fr

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` cinema.fanpage.it


Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 2-րդ շրջանի հանդիպումներից առաջ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է ֆուտբոլային ակումբների հայտնի երկրպագուներին:

Պարզվում է ֆուտբոլի նկատմամբ ոչ մեկ էլ անտարբեր չէ, ռոք-աստղերից մինչեւ ավտոարշավորդներ, բասկետբոլիստներից մինչեւ արքայազներ, դերասանուհիներ ու թոփ-մոդելներ:

Mediamax Sport-ը գնացել է աստղային երկրպագուների հետքերով ու ՈՒԵՖԱ-ի հետ ներկայացնում է նրանց:

A խումբ

«Բազել». Ռոջեր Ֆեդերեր

Երբ թենիսիստի խաղային գրաֆիկը թույլ է տալիս, նա միշտ հետեւում է իր հարազատ քաղաքի թիմի ելույթներին: «Միշտ էլ յուրահատուկ է ստադիոնում լինել, տեսել եմ, թե ինչպես են 2002-ին չեմպիոն դարձել: Իսկ երբ ճանապարհորդում եմ, հեռուստացույցով եմ նայում թիմի խաղերը: Երկրպագում եմ ու գոռում այնքան բարձր, որքան կարող եմ»,- խոստովանել է Ֆեդերերը:

Լուսանկարը` tennisinfo.com


ԲԿՄԱ. Դենիս Լեբեդեւ

WBA վարկածով Աշխարհի չեմպիոնը ծառայել է ռուսական բանակում, դրանից հետո էլ պայմանագիր կնքել ԲԿՄԱ-ի հետ: Նա միշտ էլ աջակցել է ԲԿՄԱ-ի տարբեր մարզաձեւերի թիմերին: 

Ակումբին են երկրպագում նաեւ Օլեգ Մենշիկովը, Սերգեյ Իվանովը

«Բենֆիկա». Մադոննա

Վերջերս աշխարհահռչակ երգչուհին Լիսաբոնում 5,43 մլն եվրոյով տուն է գնել:  Բանն այն է, որ նրա որդին՝ Դեւիդ Բանդան պայմանագիր է կնքել «Բենֆիկայի» ակադեմիայի հետ: «Պորտուգալիան դինամիկ երկիր է, մարդիկ շատ ակտիվ են, մթնոլորտն էլ՝ ստեղծագործական: Այստեղ պլանավորում եմ շատ երգեր գրել»,- ամռանը հայտնել է երգչուհին:

Լուսանկարը` Twitter


Անտոնիո Կոստա, Խուակին դե Ալմեյդա

«Մանչեսթեր Յունայթեդ». Ուսեյն Բոլտ

Արագավազորդ, Օլիմպիական ու Աշխարհի չեմպիոն աթլետը անգլիական թիմին երկրպագում է հոլանդացի Ռուդ վան Նիստելռոյի խաղի շնորհիվ: «Ես տեսել եմ, թե ինչպես են մեծագույն ֆուտբոլիստները գալիս ակումբ ու հիասքանչ աշխատանք կատարում»:

Բոլտը պետք է ՄՅՈՒ-ի կազմում նաեւ բարեգործական խաղի մասնակցեր, սակայն վնասվածքի պատճառով այն բաց է թողել:

Ջուլիա Ռոբերթս, Դրեյք, Ռիհաննա, Ռոռի Մակիլռոյ

B խումբ

«Անդերլեխտ». Էդդի Մերկս

«Իմ առաջին հանդիպումը, որպես թիմի իսկական երկրպագու եղել է 1982-ին»,- ասել է Տուր դե Ֆրանսի 5-ակի հաղթող, հանրահայտ բելգիացի հեծանվորդը, որը ստադիոնում պարբերաբար աջակցում է իր սիրելի թիմին:

«Բավարիա».Նիկո Ռոսբերգ

«Ֆորմուլա-1»-ի նախկին արշավորդի մայրը երկար տարիներ երկրպագել է Դորտմունդի թիմին, սակայն Ռոսբերգը մտերիմ է «Բավարիայի» մի քանի խաղացողների հետ ու անգամ մասնակցել է մի այսպիսի հետաքրքիր նախաձեռնության:



Բորիս Բեքեր, Մագդալենա Նոյեր

«Սելթիկ». Ռոդ Ստյուարտ

Երգիչը դեռ 1967-ի Եվրոպական գավաթը նվաճած թիմի սիրահար է: 2012-ին, երբ «Սելթիկ Պարկը» տոնում էր ստադիոնի 125-ամյակը, ակումբը ՉԼ-ում հաղթեց  «Բարսելոնային», Ստյուարտը չկարողացավ զսպել արցունքները: Իր «Դու իմ սրտում ես» երգում այսպիսի տողեր ունի. «Դու իմ սիրելին ես, լավագույն ընկերուհին ես, դու «Սելթիկն» ես, բայց ես որոշել եմ, լավագույն թիմն ես, որին երբեւէ տեսել եմ»:

Լուսանկարը` celticquicknews.co.uk


ՊՍԺ. Տեդդի Ռիներ

Բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր ձյուդոիստն իրեն համարում է ՊՍԺ-ի սերունդ: Նա հազվադեպ է բաց թողնում թիմի տնային հանդիպումները: ՊՍԺ-ին երկրպագում է Ռոնալդինյոյի շնորհիվ, որին իր կուռքն է համարում:

Նիկոլա Սարկոզի

C խումբ

«Ատլետիկո». Իսպանիայի Ֆիլիպ 6-րդ արքայազն

1976-ին 8 տարեկանում իր հոր՝ Խուան Կառլոս 1-ինի, կողքին նա հետեւել է «Ատլետիկո»-«Սարագոսա» Copa Generalísimo (հետո դարձել է Copa del Rey) եզրափակիչ խաղին: Այդ օրվանից սկսած նա մադրիդյան թիմի երկրպագու է:

Լուսանկարը` hellomagazine.com


Խավիեր Բարդեմ, Խավիեր Կասիլյեխո, Կառլոս Ջին

«Չելսի». Ուիլ Ֆարել

«Մի անգամ գնացել եմ թիմի խաղին, ինձ շարֆ են տվել, հետո էլ խաղաշապիկ ուղարկել: Մի քանի անգամ հագել եմ այն ու արդեն ակումբի մոլի երկրպագու եմ: Սիրում եմ կապույտ գույնը»,- ասել է դերասանը:

Օուեն Ուիլսոն

«Ռոմա».Մոնիկա Բելուչչի  ու Էնիո Մարիկոնե

Դերասանուհին մի անգամ ասել է. «Ես «Ռոմայի» երկրպագու եմ: Ֆրանչեսկո Տոտտիին շատ լավ գիտեմ»: Սակայն օսկարակիր ռեժիսոր Էնիո Մարիկոնեն ավելի մոլեռանդորեն է երկրպագում թիմին. «Հայրս ինձ կոպտորեն վիրավորեց, երբ ասացի, որ «Լացիոյին» եմ երկրպագելու, նա ինձ համոզեց փոխել մտադրությունս, քանի որ «Ռոման» կիրք է»:

Այստեղ պետք է լիներ «Ղարաբաղ» ակումբի երկրպագուն, սակայն նրան բաց կթողնենք՝ համոզված լինելով, որ մեծ բան չենք կորցնի:

D խումբ

«Բարսելոնա». Կոբի Բրայանտ

NBA-ի նախկին աստղը կատալոնական թիմի բացահայտ երկրպագու է, սակայն սիրում է նաեւ «Միլանին». «Եթե բացեք սիրտս, այնտեղ 4 գույն կտեսնեք՝ կապույտ, նռնագույն, ինչպես նաեւ կարմիր ու սեւ»:

Շակիրա, Սնուպ Դոգգ

«Յուվենթուս». Լուչիանո Պավարոտտի

Օպերային տենորը, ով մահացել է 2007-ին, «Յուվեի» երկար տարիների երկրպագու է եղել: «Ակումբին սիրահարվել եմ, երբ դեռ երեխա էի: Միշտ գնահատել եմ թիմի համեստությունը, յուրահատուկ ոճը, այդ է պատճառը, որ «Յուվեին» Ծեր սինյորա են կոչում»:

Լուսանկարը` dailymail.co.uk


Էրոս Ռամազոտտի, Էմիլի Ռատակովսկի

«Օլիմպիակոս». Միկիս Տեոդորակիս

Հույն հայտնի կոմպոզիտորի կարծիքով, ֆուտբոլը կարեւոր է մարդկանց համար ու երբեք չի թաքցրել իր կիրքը «Օլիմպիակոսի» նկատմամբ: «Կյանքիս ընթացքում փոխել եմ քաղաքական հայացքներս, բայց երբեք ոչ ակումբս: Պետք է ծնվես ու մեռնես մեկ ակումբի գույներով»:

«Սպորտինգ». Էրիկ Կանտոնա

ՄՅՈՒ-ի ու Ֆրանսիայի հավաքականի նախկին խաղացողը հպարտ է, որ ակումբի 150 հազ. անդամն է: Թիմի խաղերին նա որդու հետ է գնում:

E խումբ

«Լիվերպուլ». Սամուել Լ Ջեքսոն

Հոլիվուդյան դերասանն 1-ին անգամ «Էնֆիլդ» է գնացել «Ֆորմուլա 51» ֆիլմի նկարահանումների ժամանակ: «Երբեք ֆուտբոլային խաղի չեմ հետեւել, մինչեւ Լիպերպուլ գնալս: Շատ ժամանակ եմ անցկացրել ստադիոնում՝ «Միայնակ չես մնա» երգելով» (թիմի օրհներգը):   

Մայք Մայերս, Դանիել Քրեյգ, Կարոլին Վոզնյացկի

«Մարիբոր». Անժե Կոպիտար

Սլովենացի հոկեիստը թիմի ամենամոլի երկրպագուներից է: Հաճախում է  հանդիպումներին ու աջակցում կարեւոր խաղերի ժամանակ:

«Սեւիլիա». Պաս Վեգա

Դերասանուհին ծնվել ու մեծացել է Սեւիլիայում, հետեւաբար նաեւ սկսել է երկրպագել հարազատ քաղաքի ակումբին:

«Սպարտակ». Սերգեյ Լավրով

Ռուսաստանի արտգործնախարարը երկար տարիներ է մոսկովյան թիմի երկրպագու է. «Սպարտակը» հատուկ ոգի ունի, որն արտացոլում է ռուսների ոգին: Ու նվիրվածությունն այս ակումբին բնական է ինձ համար»:

Լուսանկարը` cont.ws


Եվգենի Կաֆելնիկով, Դենիս Մացուեւ

F խումբ

«Ֆեյենորդ». Դենիս վան դեր Գեստ

Նախկին ձյուդոիստը «Ֆեյենորդի» սիրահար է ողջ կյանքի ընթացքում, 2005-2006 թթ. ակումբի պաշտոնական դեսպանն է եղել:

«Մանչեսթեր Սիթի». Գալահեր եղբայրներ

Թեեւ 2009 թվականից եղբայրները սկսել են առանձին գործունեություն ծավալել, սակայն երկուսն էլ հավատարիմ են մնացել նույն ակումբին: Առաջին անգամ նրանք հետեւել են 1971 թվականի «Նյուքասլի» դեմ խաղը:

«Նապոլի». Պաուլո Սորենտինո

2014 թվականին Լավագույն օտարերկրյա ֆիլմ անվանակարգում «Օսկարի» արժանանալուց հետո ռեժիսորը խոստովանել է. «Շնորհակալություն իմ ոգեւորության աղբյուրներնին՝ Ֆեդերիկո Ֆելինիին, Մարտին Սկորսեզեին ու Դիեգո Արմանդո Մարադոնային»:

«Շախտյոր». Սերգեյ Բուբկա

Աթլետը Դոնեցկի ակումբին աջակցում է դեռ պատանեկան տարիքից: «Այդ ժամանակից սկսած ֆուտբոլն իմ սրտում է, իսկ իմ սիրտը պատկանում է  «Շախտյորին»:

G խումբ

«Բեշիկթաշ». Վիգո Մորտենսեն

«Մատանիների տիրակալի» աստղը ակումբի խաղին առաջին անգամ ստադիոնում հետեւել է 2012-ին, երբ նկարահանումների էր: Նա սիրել է ակումբի հարձակվողական ոճն ու երկրպագուներին:

«Լայպցիգ». Ռայլ Մյոլլեր

«Գլադիատոր» ու «Քոնան» ֆիլմերում հանդես եկած դերասանը հիացած է, որ թիմը 4 տարում Գերմանիայի 4-րդ դիվիզիոնից հասել է մինչեւ Բունդեսլիգա: Ու հույս ունի, որ այն նաեւ երկրի չեմպիոն կդառնա:

«Մոնակո». Արքայազն Ալբերտ

2011 թվականին ակումբը ռուս Դմիտրի Ռիբոլովլեւին հանձնելուց հետո, արքայազնը կրկին «Մոնակոյի» թիվ մեկ երկրպագուն է: Նա հազվադեպ է բաց թողնում հանդիպումները ու միշտ ակումբային շարֆով է լինում:

«Պորտու». Սառա Սամպայո

«Ես Պորտուից եմ, ու մենք աշխարհի ամենալավ ֆուտբոլային թիմն ունենք»,- կարծում է հայտնի թոփ-մոդելը:

Լուսանկարը` FC Porto


H խումբ

ԱՊՕԵԼ. Յոն Արնե Ռիսե 

«Լիվերպուլի» ու «Ռոմայի» նախկին խաղացողը մեկ մրցաշրջան է անցկացրել Կիպրոսում: Այն շատ տպավորիչ է եղել խաղացողի համար, այդ ժամանակից էլ սկսել է երկրպագել ԱՊՕԵԼ-ին:

«Դորտմունդ». Հելենա Ֆիշեր

Երգչուհին խենթանում է ակումբի համար ու բազմիցս է ցույց տվել իր նվիրվածությունը: Մյունխենում իր համերգի ժամանակ նա կրել է «Բորուսիայի» դեղին ու սեւ գույներով շարֆն ու «Բավարիայի» երկրպագուների սուլոցներին արժանացել:

«Տոտենհեմ». Ռուպերտ Գրին

«Հարի Փոթերում» Ռոն Ուիզլիի դերակատարը պարբերաբար է լինում թիմի խաղերին. «Ես «Տոտենհեմի» երկրպագու եմ ծննդյանս օրվանից»:

Յան Թորպ, Ֆիլ Քոլլինզ

«Ռեալ». Ռաֆայել Նադալ

Թենիսիստի հորեղբայրը՝ Միգել Անխելը 200 հանդիպում է անցկացրել «Բարսելոնայի» կազմում, բայց Ռաֆան կատալոնական թիմի ոխերիմ մրցակցի երկրպագուն է: Նա սիրում է լինել «Սանտյագո Բեռնաբեու» ստադիոնում  ու երկրպագել սիրելի թիմին: Մեկ անգամ էլ կատակով ասել է, որ հնարավոր է մի օր թիմի նախագահը դառնա:

Ջենիֆեր Լոպես, Պենելոպա Կրուս, Սերխիո Գարսիա

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին