Ապրիլ 18, 2024
exclusive
28337 դիտում

Կարեւոր եզրափակչից առաջ. Արոնյանի ու Լիժենի փիլիսոփայությունը


Լուսանկարը` tbilisi2017.fide.com

Լուսանկարը` tbilisi2017.fide.com

Լուսանկարը` tbilisi2017.fide.com

Լուսանկարը` tbilisi2017.fide.com

Լուսանկարը` tbilisi2017.fide.com

Լուսանկարը` tbilisi2017.fide.com

Լուսանկարը` tbilisi2017.fide.com

Լուսանկարը` tbilisi2017.fide.com

Լուսանկարը` tbilisi2017.fide.com

Լուսանկարը` tbilisi2017.fide.com


19 օր, 6 փուլեր, ուժեղ մրցակիցներ, թայ-բրեյքի լարված պարտիաներ ու վերջապես 128 շախմատիստներից ընդամենը 2-ը Աշխարհի Գավաթի եզրափակչում են:

Վաղվանից Թբիլիսիում մեկնարկող Աշխարհի Գավաթի եզրափակչի հաղթողին որոշելու են 34-ամյա Լեւոն Արոնյանն  ու նրանից 10 տարով փոքր Դին Լիժենը (Չինաստան):

Դասական շախմատի 4 պարտիաները, անհրաժեշտության դեպքում էլ թայ-բրեյքը կեզրափակեն շախմատային համարյա մեկ ամիս ձգվող մարաթոնը:

Դանիել Քոուդեր (ՀԱՀ), Հոու Յիֆան (Չինաստան), Մաքսիմ Մատլակով (Ռուսաստան), Դանիիլ Դուբով (Ռուսաստան),  Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) ու Մաքսիմ Վաշիե-Լագրավ (Ֆրանսիա): 3 հաղթանակ դասական պարտիաների արդյունքում, 3-ն էլ թայ-բրեյքում, ու Արոնյանը հասավ եզրափակիչ:

Լուսանկարը` tbilisi2017.fide.com


Տպավորիչ հաղթանակներ ունեցավ նաեւ չինացի շախմատիստը: Հաղթահարելով Մուհամեդ Ադդուշին (Ալժիր), Մարտին Կրավցիվին (Ուկրաինա), Վիդիտ Սանտոշին (Հնդկաստան), իր հայրենակից Վան Հաոյին, Ռիչարդ Ռապորտին (Հունգարիա) եւ Ուեսլի Սոյին (ԱՄՆ), Լիժենն առաջինն  անցավ եզրափակիչ: Չինացի շախմատիստն էլ 3 թայ-բրեյք ունեցավ ու մոտ է տարվա կարեւոր մրցաշերից մեկում հաղթելուն:

Հայ-չինական դիմակայության մեկնարկից առաջ Mediamax Sport-ն ուսումնասիրել է շախմատիստների նախասիրությունները, վերհիշել նրանց զրույցներն ու ներկայցնում է ամենակարեւոր նվաճումները եւ հիշվող մտքերը:

Լուսանկարը` tbilisi2017.fide.com


Ամբիցիոզ ու ժողովրդին հարազատ Արոնյանը

Արեւային տղան կամ հայկական շախմատի ամենամեծ հույսերից մեկը: Այսպես են հաճախ անվանում Լեւոն Արոնյանին: Նրան ճանաչողները հիանալի գիտեն, որ Լեւոնն առանձնանում է բոլորից. յուրահատուկ շախմատային փիլիսոփայություն  ունի, մարդամոտ է, ժպտերես, բանիմաց ու նաեւ բարի: Երբեք չի հանձնվում, գիտի  իր առաքելությունն ու փորձում է այն կյանքի կոչել:

Հավատում եմ, որ ամեն մարդ ունի իր ճանապարհը եւ գտնում եմ, որ իմ առաքելությունը շախմատ խաղալն է, իսկ թե ինչի կհասնեմ դրա շնորհիվ՝ դեռ չեմ մտածել: Շախմատիստ լինելը հեշտ բան չէ. տնից բացակայելը, հյուրանոցները կամ ինքնաթիռները հոգնեցնում են: Բայց ինձ պահում է իմ առաքելությունը՝ լավագույն խաղս ցուցադրելու մեծ ցանկությունը:

Իր ուժերին Արոնյանը  2002 թվականից է սկսել հավատալ, երբ դարձել է մինչեւ 20 տարեկանների Աշխարհի չեմպիոն: Մեծ հաղթանակը ճիշտ ժամանակին է եղել, ու նա հասկացել է, որ այդքան էլ վատ շախմատիստ չէ ու պետք է շարունակել ընտրած ուղին:

Լուսանկարը` tbilisi2017.fide.com


Արոնյանի համար սա Աշխարհի գավաթը նվաճելու 2-րդ փորձն է:  Հեռավոր 2005-ին Խանտի Մանսիսյկում Աշխարհի գավաթում հաղթանակը նրա առաջին լուրջ միջազգային նվաճումն էր:

12 տարիների ընթացքում նա ֆանտաստիկ աճ է ունեցել, բարձացել ՖԻԴԵ-ի աղյուսակի 2-րդ հորիզոնական, անցել 2800 միավորի սահմանը, անհատական ու թիմային անհավանական նվաճումներ ունեցել, երկար տարիներ աշխարհի ուժեղագույն գորսմայստերների թվում է:

Ես շատ մոտ եմ ժողովրդին, նրա մեջ եմ, գիտեմ բոլոր դժվարությունները: Տարիների ընթացքում իմ ամբիցիաներն ավելի արագ աճեցին: Երբ ինչ-որ հաջողության էի հասնում ու ուզում էի ավելի ուժեղ մրցաշարերում խաղալ կամ ավելի շատ գումար վաստակել, իմ ընտանիքը չէր ըմբռնում դա: Իրենք չէին զգում, որ ես ավելիին եմ պատրաստ, կարծում էին, որ դա է իմ հնարավորությունների սահմանը: Իսկ ես գիտեի, որ ավելին եմ կարող:

Լուսանկարը` tbilisi2017.fide.com


Արոնյանի կոչումների ցանկից թերեւս ամենակարեւորն է պակասում՝ Աշխարհի չեմպիոնի: Ու հիմա Աշխարհի Գավաթի եզրափակիչ անցնելը առավել քան կարեւոր էր ոչ միայն Արոնյանի, այլ բոլոր հայ շախմատասերների համար: Նրանք վաղուց են սպասում շախմատային 2-րդ հայ չեմպիոնին:

Եթե ոչ այդքան ուժեղների հետ ես հանդիպում, հարմարվում ես նրանց, իսկ երբ ձգտում ես հանդես գալ ուժեղագույների հետ, առաջին հերթին ինքդ քեզ ես մարտահրավեր նետում ու պարտադրում լավ ելույթների:

Վաղը մեկնարկող եզրափակիչն անչափ կարեւոր է լինելու, սեպտեմբերի 30-ին նշանակված իր հարսանիքի նախաշեմին հայ շախմատիստն անպայման փորձելու է հաղթել, բայց իր գործի կեսը նա, անկասկած, արդեն արել է:

Լուսանկարը` tbilisi2017.fide.com


Կոնֆուցիոսը, դետեկտիվներն ու Դին Լիժենը

Դին Լիժենի, ինչպես եւ չինացի շատ մարզիկների մասին, շատ բան հայտնի չէ: Նա շախմատ սկսել է խաղալ 4 տարեկանից, 2009 թվականին միլիարդից ավել բնակչություն ունեցող Չինաստանում ազգային մրցաշարերում հաղթած ամենաերիտասարդ շախմատիստն է, այդ կոչմանը նա արժանացել է 16 տարեկանում:

Լիժենը Վենչժոուից է, որը ոչ պաշտոնապես համարվում է Չինաստանի «Շախմատային քաղաքը»: Շախմատային մթնոլորտն օգնել է նրան կատարելագործվել ու շարունակել աճել: Այժմ նա ՖԻԴԵ-ի աղյուսակում իր երկրի ամենաբարձր վարկանիշն ունեցող խաղացողն է՝ 13-րդը:

Լուսանկարը` tbilisi2017.fide.com


Իր հետաքրքիր անվան բացատրությունը շախմատիստն այսպես է տալիս.

Այն Կոնֆուցիոսի հայտնի այս մտքից է առաջացել: «Եթե ուզում ես կազմակերպված լինել, կազմակերպիր ուրիշներին, թե ուզում ես զարգանալ, զարգացրու ուրիշներին»: Լիժեն նշանակում է կազմակերպել-օգնել մարդկանց:

24-ամյա շախմատիստը մեծահասակների մրցումներում սկսել է հանդես գալ 2007 թվականից, 3 անգամ՝ 2009, 2011 ու 2012 թվականներին Չինաստանի չեմպիոն է դարձել: Շախմատով զբաղվելուն զուգահեռ նա սովորել է Վենչժոուիի բարձրագույն դպրոցում, ապա ուսումը շարունակել Պեկինի համալսարանում:

Արդարադատությունն ընտրեցի, քանի որ դետեկտիվ գրքեր շատ էի սիրում կարդալ, ու այն հետաքրքրում էր ինձ: Բայց անգամ նման մասնագիտություն ունենալու պարագայում, երբեմն ձանձրանում եմ:

Լուսանկարը` tbilisi2017.fide.com


Նա սիրում է բասկետբոլ խաղալ, ընկերների հետ ժամանակ անցկացնել, քչախոս է, շախմատիստներից նախընտրում է  իսպանացի Վալյեխո Պոնսին, օրական մոտ 3-4 ժամ է մարզվում:

Շախմատում կոնկտեր նպատակ չունեմ, պարզապես ամբողջ ուժով փորձում եմ լավ խաղալ: Չեմ ուզում, որ շախմատ խաղալու ձգտման պատճառով կյանքում որեւէ բան կորցնեմ: Փառքն ու ճանաչումը երբեք էլ պետք չեն լինի, եթե առանց ընկերների մնաս:
 
Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին