Ապրիլ 24, 2024
exclusive
29482 դիտում

Ստադիոններ. Ֆուտբոլային ամենայուրահատուկ անկյունները


Լուսանկարը` twiiter

Լուսանկարը` twitter

Լուսանկարը` greenland.com

Լուսանկարը` caredrogba.blogspot.am

Լուսանկարը` golazomexicano.wordpress.com

Լուսանկարը` caredrogba.blogspot.am

Լուսանկարը` twitter

Լուսանկարը` juanfutbol.com

Լուսանկարը` juanfutbol.com

Լուսանկարը` juanfutbol.com

Լուսանկարը` caredrogba.blogspot.am

Լուսանկարը` caredrogba.blogspot.am

Լուսանկարը` caredrogba.blogspot.am

Լուսանկարը` turfmapp.com

Լուսանկարը` facebook


Ֆուտբոլն ամբողջ աշխարհում ընդլայնում է իր դիրքերը՝ նվաճելով նորանոր անկյուններ ու երկրպագուներ:

Թվում է ֆուտբոլասերներին էլ ոչնչով հնարավոր չէ զարմացնել, սակայն աշխարհի ամենատարբեր հատվածներում սփռված են յուրահատուկ ու նմանը չունեցող ստադիոններ, որտեղ խաղին հետեւելը մեծագույն հաճույք է:

Mediamax Sport-ը շարունակում է ճանապարհորդել աշխարհի շուրջն ու հավաքել ամենագեղեցիկ ստադիոնները, որտեղ մեկ անգամ լինելուց հետո, անպայման ցանկություն է առաջանում վերադառնալ: Բարի գալուստ ֆուտբոլային շուրջերկրյա ճանապարհորդություն:

Տասիլաք (Գրենլանդիա)

Գրենլանդիայի մասին հին լեգենդը պատմում է, որ Հյուսիսափայլն իրականում ֆուտբոլային խաղ է, որին հոգիներն են մասնակցում՝ գնդակի փոխարեն օգտագործելով ծովացուլի գանգը:

Հեռավոր կղզում ֆուտբոլ շատ են սիրում: Առաջին ստադիոնն այստեղ կառուցվել է 1964-ին մայրաքաղաք Նուուկում: Դեռ այն ժամանակ գրենլանդացիները ցանկացել են ֆուտբոլով զբաղվելու հատուկ վայրեր ունենալ: Չնայած եղանակային վատ պայմաններին, ֆուտբոլային դաշտերի քանակն ավելացել է:

Լուսանկարը` twitter


Դրանց թվում է Տասիլաք քաղաքի ամենագեղեցիկ ֆուտբոլային դաշտերից մեկը, որտեղ ֆուտբոլ, ինչպես եւ ողջ Գրենլանդիայում, ամբողջ տարին են խաղում: Այն քաղաքի ամենամեծ հարթ տարածքն է համարվում:

Շատ ֆուտբոլիստներ են ցանկացել խաղալ այդ հրաշալի դաշտում, նրանց թվում է նաեւ Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Ռոբեր Պիրեսը: Նա Գրենլանդիա է մեկնել ֆրանսիական «Variétés» ակումբի հետ, որն առաջին խաղում 0:10 հաշվով զիջել է տեղական թիմին: Այդ պարտությունը, բնականաբար, հյուրերը եղանակային վատ պայմաններին են վերագրել: Սակայն վերջին խաղում, չնայած անձրեւին, հաղթել են 3:0 հաշվով:

Գրենլանդիայում որպես ֆուտբոլային տրիբունաներ են ծառայում սարերը, որոնք բոլոր խաղադաշտերի շուրջն էլ կան:

Լուսանկարը` greenland.com


«Գոսպին Դոլաց» (Խորվաթիա)

Ամենաանհավանական ու գրավիչ ստադիոններից մեկը պետք է փնտրել խորվաթական Իմոցկի քաղաքում, որը Բոսնիա ու Հերցեգովիայի հետ սահմանից ոչ այդքան հեռու է գտնվում:

Երկար ժամանակ քաղաքը սեփական ստադիոն չի ունեցել, քանի որ չէր հաջողվում հարմար տարածք գտնել: 1970-ականներին վերջապես որոշվեց ապագա ստադիոնի տարածքը: Բացումը կայացավ 1984 թվականին, մեծ գումարներ շինարարության վրա չծախսվեց, սակայն այն այդքան յուրահատուկ է դարձնում գեղեցիկ լանդշաֆտը:

4000 տեղանոց ստադիոնը կառուցվել է հենց ժայռերի մեջ, որոնք պատմամշակութային վայրերից ոչ այդքան հեռու են գտնվում: Ստադիոնի միակողմանի տրիբունայից հիանալի տեսարան է բացվում դեպի անտառը, Կապույտ լիճն ու Տոպան հին ամրոցը, որը կառուցվել է 9-րդ դարում:

Լուսանկարը` caredrogba.blogspot.am



Ամրոցում Gospe an Anđela տաճարն է գտնվում, որի անունով էլ կոչվել է ստադիոնը:

Այնտեղ իր տնային հանդիպումներն է անցկացնում «Իմոցկի» ակումբը: «Գոսպին Դոլացը» սիրում են ոչ միայն ֆուտբոլասերները, այլեւ քաղաք այցելող հազարավոր տուրիստները:

«Ացտեկա» (Մեքսիկա)

Մեխիկոյի «Ացտեկա» ստադիոնն աշխարհի ամենահայտնի ու գեղեցիկ կառույցներից է, պատճառը ոչ միայն հսկայական չափերն են, այլ դիզայներական յուրահատուկ լուծումները:

105 հազ. տեղանոց ստադիոնի բացումը կայացել է 1966-ին: Հենց այս ստադիոնում է 1970-ին Բրազիլիան 3-րդ անգամ դարձել ֆուտբոլի Աշխարհի չեմպիոն, իսկ դրանից 16 տարի անց Դիեգո Մարադոնան Անգլիայի դարպասին խփել ձեռքով հայտնի գոլը:

Այն նաեւ ամենաբարձր ստադիոններից է, ծովի մակարդակից 2200 մ բարձրության վրա է: Նախատեսված է միայն ֆուտբոլային հանդիպումների համար, ինչն էլ այդքան առանձնահատուկ է դարձնում ստադիոնը:

«Ացտեկան» նաեւ միակն է, որն ընդունել է 2 Աշխարհի առաջնությունների եզրափակիչ հանդիպումներ՝ 1970-ի ու 1986-ի:

Լուսանկարը` golazomexicano.wordpress.com

Ստադիոնն այնպես է կառուցված, որ արեւը որեւէ անհարմարություն չպատճառի խաղացողներին: Երկրպագուները նույնպես պաշտպանված են արեւից ու անձրեւից հատուկ ծածկի շնորհիվ:

1968-ին այն հաճախելիության ռեկորդ է սահմանել, խաղին ներկա է եղել 119. 853 հանդիսական:

Puckelboll (Շվեդիա)

Puckelboll-ը ինտերակտիվ արտ-նախագծի անվանումն է, որը 2002 թ. Մամլոյում ստեղծել է նկարիչ Յոահիմ Ֆերներ Սթրոմը:

Այն ֆուտբոլից ստացած գեղարվեստական տպավորության արդյունքն է ու կյանքի խաղահրապարակ է իրենից ներկայացնում, որը ոչ հավասարակողմ է, ոչ էլ հարթ:

«Շատերը հազմոզված են, որ կյանքն արդար ֆուտբոլային դաշտ է ու հավասար հնարավորություններ ունի: Բայց վերջին հաշվով գնդակը երբեք չի հայտնվում այնտեղ, որտեղ դուք եք ցանկանում»,- կարծում է Սթրոմը:

Նման անհարթություններում էլ ի հայտ են գալիս խաղացողների ճարպկությունն ու հնարամտությունը, այն խաղի նկատմամաբ ոչ ստանդարտ լուծումներ ու մոտեցումներ է պահանջում: Այս խաղադաշտում աղջիկները կարող են խաղալ տղաների դեմ, սեռային որեւէ բաժանում չկա:



Հաքնի Մարշ (Լոնդոն)

Խաղադաշտերը գտնվում են Լոնդոնի արեւմտյան հատվածում՝ Լի գետի ափին:  Սկզբնական շրջանում այդ տարածքում ճահիճներ են եղել, երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այդտեղ հավաքել են օդային գրոհների ժամանակ վնասված շենքերի մնացորդները:

1881-ին Հաքնի Մարշում Հոմերթոն Քոլեջի տղաները հիմնել են կրիկետի ակումբ: Այնուհետեւ նրանք նաեւ ֆուտբոլային բաժին են բացել, որպեսզի ձմեռներն էլ կարողանան մարզավիճակը պահել: 

Հիմա այն իր մեջ ներառում է ֆուտբոլի, ռեգբիի ու կրիկետի 88 դաշտեր: Գործում են նաեւ 23 ժամանակակից հանդերձարաններ, 3 կոնֆերենց դահլիճներ ու ավտոկայանատեղի:

Լուսանկարը` caredrogba.blogspot.am

Հանգստյան օրերին Հաքնի Մարշում տեղական մի քանի լիգաներերում միաժամանակ 100-ից ավելի հանդիպումներ են կայանում:

Hackney Wick-ը ճահճի շարունակությունն է եղել, սակայն 2012-ին ընդգրկվել է Լոնդոնի Օլիմպիական խաղերի ժառանգության մեջ:

Այն Լոնդոնի տարածքում ամենամեծ հողային տարածքներից է՝ 136,01 հա:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին