Ապրիլ 26, 2024
exclusive
41721 դիտում

Սպորտային Գյումրին. Քաղաք, որտեղ միշտ նոր չեմպիոններ են ծնվում


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Գյումրիում, անկախ բոլոր խնդիրներից, սպորտային կյանքը երբեք չի մարում: Նվիրված, անընդհատ աշխատող ու մեծ ձգտումներ ունեցող մարդիկ հասնում են իրենց նպատակին՝ դառնում են չեմպիոններ ու ապացուցում, որ սպորտում ամենակարեւորը չհանձնվելն ու սեփական ուժերին հավատալն է:

Mediamax Sport-ը պատրաստեց Գյումրիին նվիրված վեց հոդված ու փորձեց հասկանալ, թե ինչու են այս քաղաքից այդքան շատ չեմպիոններ դուրս գալիս:

Մեր վերջին նյութը լողի ու շախմատի մասին է: Այս մարզաձեւի ներկայացուցիչներն իրենց արդյունքներով զիջում են ըմբիշներին, ծանրորդներին կամ էլ բռնցքամարտիկներին, բայց առողջ են, ավելի կամային ու մտածող:

Լուսանկարը` Մեդիամաքս


Գյումրու ջրային մարզաձեւերի մանկապատանեկան մարզադպրոցում եռուզեռ է: Հատկապես ամառային ամիսներին հաճախողների թիվն ավելանում է: Ոչ պրոֆեսիոնալ լողորդներն այստեղ հանգստանում են ամառային տապից:

Դպրոցի ուսումնական գծով տնօրենի տեղակալ Հովհաննես Գրիգորյանը նշում է, որ քաղաքի համայնքապետարանի ավագանու որոշմամբ լողի մարզումները վճարովի են:

Մինչեւ 5 տարեկան երեխաների համար սահմանված է 5000, մինչեւ 16՝ 7000, իսկ դրանից բարձր՝ 15000 դրամ: Պրոֆեսոիոնալ մարզվողների թիվը հասնում է 70-ի, այս թիվը մեզ բավարարում է, փորձում ենք լավ արդյունքներ գրանցել: Բայց եթե շատ խոսեմ՝ մարզումս վարի կտամ:

Մեր այցելած ժամանակ Գրիգորյանն իր սաներին պատրաստում էր Վանաձորում կայանալիք «Ուրախ դելֆին» մրցաշարին: Նրա ուշադրությունն անընդհատ դեպի մարզվող պատանիներն էին, դրա համար չկարողացավ երկար զրուցել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Բացի լողից մենք փորձում ենք նաեւ ջրագնդակը զարգացնել: Երեւանից Ռոբերտ Պապոյանն է ժամանել, որը խումբ է հավաքում ու աշխատում է երեխաների հետ: Հուսանք, կհաջողվի այս գաղափարն իրականացնել ու ջրագնդակի թիմ կունենանք:

13 տարեկան Արծվիկ Ավետիսյանը լողի հաճախելու շնորհիվ շատ ընկերներ է ձեռք բերել, սիրում է այս մարզաձեւն ու ցանկանում է հաջողությունների հասնել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Լողն ինձ հանգստութուն է տալիս, երբ նեղված եմ լինում, մտնում եմ ջրի մեջ, թեթեւանում ու հանգստանում եմ: Տարբեր մրցումների եմ մասնակցել՝ մեր  քաղաքի առաջնությանը, Հայաստանի պատանիների ու երիտասարդների առաջնություններին, արդեն 9 մեդալ ունեմ: Շատ եմ ցանկանում նաեւ սպորտի վարպետի նորման լրացնել:

Լողավազանից ուղեւորվում ենք դեպի Գյումրու քաղաքապետարանի շախմատի մարզադպրոց: Այստեղ նոր են ավարտվել ամառային մրցաշարերը, որից հետո անցնելու են զուտ մարզումային ընթացքին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Փոխտնօրեն ու մարզիչ Վոլոդյա Մնացականյանի խոսքով իրենք աշակերտների պակաս չեն ունենում, տղաներն ավելի շատ են, քան աղջիկները:

Չնայած դրան՝ մեր աղջիկները շատ լավ են իրենց դրսեւորում: Վերջերս Երեւանի կանանց առաջնության կիսաեզրափակչում մեր սան Նադեժդա Խաչատրյանը գրավեց առաջին տեղը: Հայաստանի պատանիների առաջնության հաղթող է դարձել Նորիկ Թորոսյանը, մեր սաներից են նաեւ Կարեն Հովհաննիսյանը, Գոռ Գրիգորյանը, որոնք նաեւ միջազգային մրցաշարերում հանդես գալու փորձ ունեն:

Մեր զրուցակցի խոսքով, քանի որ համայնքի հնարավորությունները շատ չեն, քաղաքապետարանի որոշմամբ աշակերտներն ամսական 500 դրամ են վճարում, այդ գումարով փակում են կոմունալ վճարները:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարզիչներին գումար դրանից չի տրվում: Իսկ աշխատավարձային խնդիրները նորություն չեն: Այսպես ասեմ, մեր դպրոցը հանրապետության այլ դպրոցներից իր ունեցած խնդիրներով չի տարբերվում: Մեր ձեռքբերումն այն է, որ մի շարք երիտասարդ մարզիչներ ունենք, ովքեր նվիրված աշխատում են, ակտիվ են ու աշխուժությունը պահում են:

Շախմատի դպրոցում համոզված են, որ այս մարզաձեւն այն եզակիներից է, որը երեխային մտածելու, հավասարակշռված գործելու ու կյանքում ավելի վստահ դառնալու հնարավորություն է տալիս: Կարեւոր չէ պրոֆեսիոնալ շախմատիստ դառնալը, կարեւորն այն ուսումնասիրելն ու ճիշտ օգտագործելն է:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հագեցած, հետաքրքիր ու տարբերվող աշխատանքային օրվա ավարտին մի քիչ քայլում ենք Գյումրիի փողոցներով: Արեւ է, բայց ցուրտ: Քննարկում ենք, թե ինչեր տեսանք ու զգացինք: Քաղաքում խնդիրները շատ-շատ են (ոչ միայն սպորտային): Սակայն մարդիկ շարունակում են ապրել, կատակել, ուրախ մնալ ու մարզվել:

Բոլոր գյումրեցիներն են հպարտանում իրենց մարզիկներով, նրանք համոզված են, որ աշխարհում նրանք լավագույնն են: Միգուցե, մեր զրուցած պատանիներից շատերը վաղը համալրեն Եվրոպայի, Աշխարհի կամ էլ Օլիմպիական խաղերի մեդալակիրների շարքերը, իսկ մյուսները՝ ոչ: Բայց որ նրանք արդեն շատ դժվարություններ են հաղթահարել, ուժեղ են, ունեն մեծ կամք ու ձգտում՝ դա հաստատ է: Սա քաղաք է, որտեղ միշտ նոր չեմպիոններ են ծնվում:

Գյումրու մարզական կայանքի մասին պատմող մեր նախորդ հոդվածներն այստեղ են՝

Սպորտային Գյումրին. Ծանրամարտ

Սպորտային Գյումրին. Օլիմպիական չեմպիոնի «ոչ օլիմպիական» դպրոցը

Սպորտային Գյումրին. Ֆուտբոլի ակադեմիայի ուրախ մարզումները

Սպորտային Գյումրին. Ավանդապահ քաղաքի ֆուտբոլիստուհիները

Սպորտային Գյումրին. Քոլեջի տնակային դահլիճներն ու կառուցվող համալիրը

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին