Ապրիլ 23, 2024
exclusive
34845 դիտում

Սպորտային Գյումրին. Ֆուտբոլի ակադեմիայի ուրախ մարզումները


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Գյումրիում սպորտային կյանքն, անկախ ամեն ինչից, երբեք չի մարում: Այստեղ բոլորն այս կամ այն կերպ կապված են սպորտի հետ:

Mediamax Sport-ը շարունակում է ձեզ ներկայացնել Գյումրին: Մեր հերթական կանգառը ֆուտբոլի ակադեմիան է:

Մուշ-2 թաղամասում ենք, որտեղ 2014-ից գործում է գեղեցիկ ու ամբողջովին նոր ֆուտբոլի ակադեմիան:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեզ դիմավորում է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մանկապատանեկան բաժնի փոխտնօրեն Միսակ Պավլեյանը: Աշխույժ, Գյումրիի սպորտային կյանքին լավ տեղյակ ու հետաքրքիր զրուցակիցը մեզ ուղեկցում է դեպի խաղադաշտեր:

Տարբեր ֆուտբոլիստների ու ակումբների խաղաշապիկներ հագած երեխաները գնդակներով ու մարզումային այլ պարագաներով շտապում են պարապմունքի: Լսում են մարզիչների հրահանգներն ու սկսում նախավարժանքը:  

Լուսանկարը` Մեդիամաքս


Նրանցից են նաեւ Մանուկը, Քաջազունն ու Էդգարը: Մարզիչը մի քանի րոպեով ազատ է արձակում նրանց, տղաները վազելով մոտենում են, ու սկսում ենք զրուցել ֆուտբոլի մասին: Երեքն էլ «Շիրակի» տնային խաղերի ժամանակ պարտադիր ստադիոնում են լինում՝ նրանք գնդակ մատակարորղներն են:

Էդգար.  Արդեն մի տարի է ֆուտբոլ եմ պարապում: Ընկերներս ասացին, որ այստեղ լավ է անցնում ամեն ինչ, ինձ համոզեցին՝ ես էլ եկա: Շատ եմ սիրում մեր պարապմունքներն ու հանդիպումները, կիսապաշտպանությունում եմ խաղում:  Ուզում եմ լավ ֆուտբոլիստ դառնալ, մեր հավաքականում հանդես գալ ու Հենրիխ Մխիթարյանի պես շատ գոլեր խփել:

Քաջազուն. Ես էլ եմ կիսապաշտպան ու այս տարի «Շիրակի» հավաքական թիմում մասնակցել եմ մեր տարիքայինների Հայաստանի գավաթի խաղերին: Ֆուտբոլ խաղալու համար պետք է այն շատ սիրես, չհոգնես ու հաճույքով մարզվես: Ես գիտեմ, որ մեր մարզաձեւում վնասվածքներ շատ են լինում, դրա համար էլ ֆիզիկականիս վրա շատ եմ աշխատում: Սա անում եմ, որովհետեւ ուզում եմ լավ ֆուտբոլիստ դառնալ ու օգնել Հայաստանի հավաքականին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մանուկ. Ես միշտ հեռուստացույցով ֆուտբոլային հաղորդումներ էի նայում, դրսում էլ ընկերներիս հետ խաղում էինք: Նրանցից մի քանիսը գալիս էին ֆուտբոլի ու ասացին, որ ես էլ կարող եմ իրենց միանալ: Եկա այստեղ ու միանգամից սիրեցի, սկզբում մի քիչ դժվար էր, բայց հետո սովորեցի: Մարզիչս ինձ հարձակման դիրքում որոշեց խաղացնել: Ես միայն մեր Ակադեմիայում կազմակերպված մրցմանն եմ մասնակցել, բայց որ լավ խաղամ, ուրիշ մրցաշարերում էլ կխաղամ:

Երեխաները կրկին վազում են դեպի իրենց խումբը, իսկ Միսակ Պավլեյանը շարունակում է:

Մեր ֆուտբոլային ենթակառուցվածքները շատ անմխիթար վիճակում էին, երեխաները շատ վատ դաշտում էին մարզվում: Հիմա պայմաններն իդեալական են, իսկ դա դրական արդյունք տալիս է եւ մարզումների, եւ խաղերի ժամանակ: Այն ժամանակի համեմատ բոլոր տարիքային թիմերն առաջընթաց են ապրել ու պայքարում են մրցանակային տեղերի համար:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ֆուտբոլի ակադեմիայի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2014-ի սեպտեմբերին ՀՖՖ-ի, ՖԻՖԱ-ի եւ ՈւԵՖԱ-ի կողմից իրականացված համատեղ ներդրումային ծրագրով։ 2015-ին ՀՖՖ-ի որոշմամբ այն անհատույց տրամադրվել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբին:

Հիմա ավելի շատ է երեխաների հոսքը, մշակել ենք նորմատիվների համակարգ, այն հանձնելուց հետո են միայն ընդունվում: Ցավոք, հիմա բակերում քիչ են խաղում, դրա համար 6-7 տարեկանից ընդունում ենք, խաղային վարժությունների տեսքով ենք ժամանակ հատկացնում երեխաներին: Արդեն 9-10 տարեկանից ընդգրկում ենք խմբերում ու սկսում կանոնավոր մարզումները: «Շիրակը» վեց տարիքային խումբ ու հավաքական թիմեր ունի, որոնք մասնակցում են Հայաստանի պատանեկան առաջնություններին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ակադեմիան ներառում է 8 խաղադաշտ, որոնցից 2-ն արհեստական խոտածածկով են: Իսկ շենքում մարզչական սենյակները, հանդերձարանները, լսարանները, բժշկական ու այլ սենյակներն են: Պատերին փակցված լուսանկարները պատմում են Գյումրիի ֆուտբոլային կյանքի մասին՝ 1940-ականներից մինչեւ Լեւոն Իշտոյան, Արթուր Պետրոսյան ու այսօրվա արդեն Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր դարձած «Շիրակ»:

Մեր գլխավոր թիմը ոգեշնչում է երեխաներին, նրանք ցանկանում են համալրել կազմը, ուրախանում են, որ հաջողությունների է հասնում: Նրանք բոլորն էլ մեծ ոգեւորությամբ են գնում Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության տնային հանդիպումներին: Մեր շրջանավարտներից ամեն տարի համալրում են գլխավոր թիմի կազմը, մենք պետք է միշտ շատ աշխատենք, որպեսզի որակյալ ֆուտբոլիստներ պատրաստենք ու օգնենք «Շիրակին»:

Պավլեյանը նշում է, որ ակադեմիայում մարզիչների քանակը չի բավարարում, եւ իրենք ցանկանում են նրանց թիվն ավելացնել: ՀՖՖ-ի կազմակերպած մարզչական դասընթացներին մասնակցում են նաեւ «Շիրակի» մասնագետները, թիմերի հետ աշխատող մարզիչներն ունեն Բ կարգի լիցենզիա, եւս երկու մարզիչ՝ Ա կարգի:

Լուսանկարը` Մեդիամաքս


Շատ ուրախալի փաստ է այն, որ մենք համալրվում ենք երիտասարդ մարզիչներով: Օրինակ մեր Կարեն Ալեքսանյանը, Տիգրան Դավթյանը եւ Նորայր Աբրահամյանը շուտով կմիանան մեզ:

Մեր զրուցելու ընթացքում էլ դաշտ է մտնում աղջիկների թիմը եւ սկսում պարապմունքը: Պավլեյանը նշում է, որ կոտրվել է այն կարծրատիպը, որ աղջիկները ֆուտբոլով չեն կարող զբաղվել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Աղջիկների պակաս չունենք, նրանք մեծ ոգեւորությամբ են գալիս այստեղ: Հույս ունենք, որ մոտ ապագայում այստեղ եւս հաջողություններ կունենանք:

Իսկ գյումրեցի ֆուտբոլիստուհիների մասին պատմող մեր հոդվածը կհրապարակենք ավելի ուշ: Մինչ այդ կարող եք ծանոթանալ նաեւ Գյումրիի ծանրամարտի եւ ըմբշամարտի մարզումներին:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին