Ապրիլ 23, 2024
exclusive
30523 դիտում

Ֆուտբոլը բարեկամության համար. Հայաստանի ներկայացուցիչները


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Ֆուտբոլը բարեկամության համար ծրագիրն այս տարի ընթանալու է Սանկտ-Պետերբուրգում հունիսի 26-ից հուլիսի 3-ը: 64 երկրի ֆուտբոլիստներ բաժանվելու են 8 թիմի, ամեն երկրից մասնակցելու է մինչեւ 12 տարեկան մեկ ֆուտբոլիստ, մեկ երիտասարդ մարզիչ ու մեկ պատանի լրագրող:

Mediamax Sport-ը հանդիպել է Պետերբուրգ մեկնող ֆուտբոլիստ Էդգար Ասլանյանի եւ նրա մարզիչ Լեւոն Ղասաբօղլյանի հետ: Նշենք, որ Էդգարը ընդգրկվել է վենեսուելացի, իսլանդացի, պակիստանցի, սլովենացի, հարավաֆրիկացի, հարավկորեացի եւ հնդիկ ֆուտբոլիստներից կազմված թիմում: 

Լուսանկարը` Մեդիամաքս


Ակադեմիա 1-05 թիմի մարզիչ Լեւոն Ղասաբօղլյան

Շատ ուրախացա, երբ մեր ֆեդերացիայից հայտնեցին, որ այս մրցաշարում հանդես է գալու հենց իմ թիմի երեխաներից մեկը: Ըստ վիճակահանության՝ Հայաստանի ներկայացուցիչը պետք է հանդես գա հարձակման գծում, բացի ֆուտբոլային հատկություններից պետք է վարժ տիրապետի նաեւ անգլերենին: Ասեմ, որ Էդգարը մրցակցությունից դուրս չէր եւ միայն վերջին պահին իմ եւ ֆեդերացիայի աշխատակիցների ընտրությունը կանգ առավ նրա վրա: Ես շատ հպարտ եմ, որ իմ թիմում մրցակցություն կա ու վստահ եմ, որ միայն դրա դեպքում մենք կունենանք լավ ֆուտբոլ:

Արդեն 3-րդ ամիսն է մենք պատրաստվում ենք Ֆուտբոլը բարեկամության համար ծրագրին: Էդգարի հետ ոչ միայն զուտ ֆուտբոլային մարզումներ ենք անցկացնում: Ընդհանրապես, իմ բոլոր սաների հետ ես փորձում եմ ավագ ընկեր լինել, ազատ մթնոլորտ ստեղծել, որպեսզի երեխաները իրենց լարված չզգան:

Լուսանկարը` Մեդիամաքս


Էդգարին ես նաեւ հոգեբանորեն եմ պատրաստում, նա ընդամենը 12 տարեկան է ու առաջին անգամն է միջազգային մրցաշարի մասնակցելու: Նա պետք է հանգիստ լինի, քանի որ ավելորդ լարվածությունը հաստատ կխանգարի:
Ինձ համար կարեւոր է, որ երեխաները նախ մարդկային բարձր որակներ ունենան: Էդգարը հենց այդպիսինն է. դաստիարակված, ֆուտբոլային հետաքրքիր ու ոչ ստանդարտ ունակություններով երեխա է, որը, իհարկե, դեռ շատ աշխատելու տեղ ունի: Կարծում եմ, ճիշտ մոտեցման դեպքում նա կարող է աճող ֆուտբոլիստ դառնալ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մրցաշարում ես էլ հանդես եմ գալու որպես մարզիչ, սակայն Էդգարն իմ թիմում ընդգրկված չի լինի: Հաճելի զգացողություններ ունեմ, ես վստահ եմ, որ անլուծելի խնդիրներ չկան ու պատրաստ եմ ցանկացած փորձության:

Հագեցած առօրյա է սպասվում, սակայն սա բարեկամություն հաստատելու համար է, վստահ եմ, որ ամեն ինչ հետաքրքիր է անցնելու: Լավ տպավորություններով ու շատ բան քաղած հետ կգանք:

12-ամյա հարձակվող Էդգար Ասլանյան

Լուսանկարը` Մեդիամաքս


6 տարեկան էի, որ առաջին անգամ գնացի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն: Ես ֆուտբոլ շատ էի սիրում, միշտ հեռուստացույցով նայում էի, ու հայրիկիս ասացի, որ ուզում եմ ֆուտբոլիստ դառնալ: Հայրիկս էլ դարպասապահների մարզիչ է, նա էլ ինձ տարավ մարզումների:

Ֆուտբոլում շատ եմ սիրում անընդհատ փոխանցումներ անելն ու գոլ խփելը: Սկզբում ես ձախ կիսապաշտպան էի, բայց մեր հարձակվողը գնաց ու մարզիչը որոշեց, որ ես պետք է այդ գծում խաղամ:

Ես շատ ուրախացա, երբ իմացա, որ մասնակցելու եմ Ֆուտբոլը բարեկամության համար ծրագրին: Հիմա ընկեր Ղասաբօղլյանի հետ պարապում ենք, որ ես այնտեղ լավ կարողանամ մասնակցել:  Երեւի հեշտ չի լինի, որովհետեւ ուրիշ երկրների երեխաների հետ եմ խաղալու: Բայց հաստատ շատ բաներ կսովորեմ, ընկերներ ձեռք կբերեմ ու լավ հանդիպումներ կունենամ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ես նրանց կպատմեմ մեր երկրի մասին, կհրավիրեմ Հայաստան, եթե գան՝ կտանեմ Ծիծեռնակաբերդ: Հա, Սեւան էլ կգնանք, չէ՞ որ ամառ է:

Պետերբուրգում մենք ներկա ենք լինելու Կոնֆեդերացիաների գավաթի եզրափակչին: Ուզում եմ այնտեղ հանդիպեն Գերմանիան ու Պորտուգալիան, իսկ չեմպիոն դառնա Գերմանիան:

Գոհար Նալբանդյան
Լուսանկարները՝ Գրիգոր Եփրեմյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին