Ապրիլ 20, 2024
exclusive
5704 դիտում

ԱԱ-2018-ի ընտրական պայքարը. Թիմերի հնարավորությունները


Լուսանկարը` eurosport.com

Լուսանկարը` http://www.knvb.nl

Լուսանկարը` http://www.101greatgoals.com

Լուսանկարը` http://www.dfb.de

Լուսանկարը` https://pbs.twimg.com

Լուսանկարը` https://pbs.twimg.com

Լուսանկարը` http://www.scoopnest.com

Լուսանկարը` https://www.thesun.co.uk/

Լուսանկարը` mirror.co.uk

Լուսանկարը` http://www.goal.com/

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` https://cdn.gdn.ng


Վերջին մեկ շաբաթվա ընթացքում եվրոպական ակումբային ֆուտբոլում դադար էր: Բոլորի ուշադրությունը սեւեռված էր ԱԱ-2018-ի նախընտրական փուլի խաղերի վրա: Mediamax  Sport-ը հետեւել է այդ խաղերին եւ առանձնացրել ուժեղագույն հավաքականների հետ կապված կարեւոր իրադարձությունները:

Հայաստանի հավաքական

Լուսանկարը` PAN Photo


Անկասկած, այս ցանկում պետք է տեղ գտներ նաեւ Հայաստանի հավաքականը: Արժանի հաղթանակը թույլ տվեց բարելավել դիրքերը մեր խմբում եւ հավատալ, որ ԱԱ-2018-ի եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու համար մղվող պայքարը դեռ նոր է սկսվում:

Ֆրանսիայի հավաքական

Լուսանկարը` http://www.101greatgoals.com


Ֆրանսիացիների կազմում փայլեց Օլիվյե Ժիրուն: Վերջինիս դուբլը Լյուքսեմբուրգի դեմ խաղում օգնեց Ֆրանսիայի հավաքականին ամրապնդել խմբում առաջատարի դիրքը:

Ֆրանսիայի հավաքականի կազմում իր նորամուտը նշեց «Մոնակոյի» երիտասարդ եւ հեռանկարային հարձակվող Կիլիան Մբապեն: Ֆուտբոլիստ, ով 18 տարեկանում արդեն իսկ դարձել է եվրոպական գրանդ ակումբների գլխավոր տրանսֆերային թիրախը:

Հոլանդիայի հավաքական

Լուսանկարը` http://www.knvb.nl


Հոլանդիայի հավաքականը, մեղմ ասած, գլորվում է անդունդը: Բուլղարացիներից կրած խայտառակ պարտությունից հետո Դանի Բլինդը հեռացվեց զբաղեցրած պաշտոնից: Նոր գլխավոր մարզչի թեկնածուներն են Լուի վան Գալը, Ռոնալդ Կումանն ու Կլարենս Զեեդորֆը: Վերջինիս մասնակցությամբ գեղեցիկ արարողություն տեղի ունեցավ Հոլանդիա - Իտալիա ընկերական հանդիպման մեկնարկում: Հոլանդիայի ֆուտբոլային թագավորական միությունը որոշել էր պատվել Կլարենս Զեեդորֆին՝ հավաքականի կազմում անցկացրած փառահեղ կարիերայի համար:

Գերմանիայի հավաքական

Լուսանկարը` http://www.dfb.de


Աշխարհի գործող չեմպիոնի կազմում իր վերջին հանդիպումն անցկացրեց Լուկաս Պոդոլսկին: Չնայած դրան, Յոհախիմ Լյովն արդեն իսկ պատրաստվել էր հավաքականի երիտասարդացմանը: Հենց երիտասարդ եւ անփորձ ֆուտբոլիստներով էլ Գերմանիայի հավաքականը ընկերական խաղում կարողացավ հաղթել անգլիացիներին:

Բրազիլիայի հավաքական

Լուսանկարը` https://pbs.twimg.com


Դեռևս միակ հավաքականը, որն արդեն ապահովել է իր տեղը ԱԱ 2018-ի եզրափակիչ փուլում: Տիտեի գլխավորությամբ Բրազիլիայի հավաքականը միմիայն հաղթանակներ է տոնում: Այս պահի դրությամբ բրազիլացիները համարվում են ԱԱ-2018-ի հաղթողի գլխավոր հավակնորդը:

Արգենտինայի հավաքական

Լուսանկարը` https://cdn.gdn.ng


Արգենտինացիների մոտ մղձավանջները դեռ նոր են սկսվում: Չիլիի հավաքականի դեմ խաղում մրցավարի օգնականին հայհոյելու համար Լեո Մեսին որակազրկվել է 4 խաղով: Ընտրական փուլում Արգենտինան այդքան էլ լավ հանդես չի գալիս: Վերջին 5 խաղերում թիմը 3 պարտություն է կրել, իսկ առաջիկա 4 խաղերում առանց Մեսիի, ամեն բան հնարավոր է:

Անգլիայի հավաքական

Լուսանկարը` https://pbs.twimg.com


Անգլիացիների մոտ տարօրինակ փոփոխություններ են նկատվում: Պաշտոնական խաղերում կարծես թե ամեն ինչ լավ է: Թիմը երկար ժամանակ գոլեր բաց չի թողնում: Սակայն այս ամենը տեղի է ունենում զգալիորեն թույլ մրցակիցների դեմ խաղերում: Այսպիսի իրավիճակ էր նաեւ ԵՎՐՈ-2016-ի ընտրական փուլում, երբ բոլոր հանդիպումներում թիմը հաղթեց, իսկ գլխավոր մրցաշարում անփառունակ կերպով ձախողվեց: Վերջին խաղերում անգլիացիների գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը կիրառեց 3 պաշտպանով խաղային սխեման, որը ոչ մի լավ բանի չբերեց:

Իսպանիայի հավաքական

Լուսանկարը` https://www.thesun.co.uk/


Իսպանացիների մոտ ամեն ինչ կարգին է: Գլխավոր մարզիչ Խուլիեն Լոպետեգին գերազանց կերպով կարողանում է խաղադաշտում համատեղել երիտասարդ եւ փորձառու ֆուտբոլիստներին, ինչի շնորհիվ էլ Իսպանիայի հավաքականի խաղը նոր երանգներ է ստանում: Ֆրանսիացիների հետ ընկերական խաղում տարած հաղթանակն էլ դրա վառ ապացույցն է:

Իտալիայի հավաքական

Լուսանկարը` http://www.scoopnest.com


Այնուամենայնիվ, հավաքականների մակարդակով երիտասարդացման լավագույն պրոցեսն ընթանում է Իտալիայի հավաքականում: Գլխավոր մարզիչ Ջանպիերո Վենտուրան յուրօրինակ կերպով, ըստ դիրքերի, փորձարկում է երիտասարդ ֆուտբոլիստներին: Անդրեա Բելոտին, Դանիելե Ռուգանին, Ալեսիո Ռոմանյոլին եւ Ջանլուիջի Դոնարուման արդեն իսկ համարվում են Իտալիայի հավաքականի մեկնարկային կազմի իրական թեկնածուներ: Դոնարումայի մասին կարելի է անվերջ խոսել, բայց ընդամենը մի փաստ ապացուցում է նրա յուրօրինակությունը. Ջանլուիջի Դոնարուման դարձավ Սկուադրա Աձուրայի պատմության ամենաերիտասարդ դարպասապահը (18 տարի, 1 ամիս, 5 օր):

Բելգիայի հավաքական

Լուսանկարը` mirror.co.uk


Բելգիացիների մոտ կարծես խնդիրներ են սկսում առաջանալ: Չափից դուրս շատ հեռանկարային եւ արդեն իսկ կայացած ֆուտբոլիստներ ունենալով՝ բելգիացիների գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը չի կարողանում իր լավագույն մեկնարկային կազմն ընտրել: Սակայն այսպիսի գլխացավանքների մասին շատ մարզիչներ կերազեին: Բացի այդ, Մարտինեսն ի դեմս Թիերի Անրիի, ունի խելացի խորհրդատու, ով կօգնի հարթել այս «բարդությունները»:

Ռուսաստանի հավաքական

Լուսանկարը` http://www.goal.com/


Արդեն ավանդույթ է դարձել այն, որ անկախ տվյալ թիմի մակարդակից, ԱԱ-ն ընդունող երկրի հավաքականը պետք է լավ հանդես գա մրցաշարի եզրափակիչ փուլում: Բայց, հետեւելով Ռուսաստանի հավաքականի ցուցադրած խաղին, կարելի է ասել, որ ավանդույթը խախտվելու է: Խնդիրները կապված են հավաքականում կատարվող սերնդափոխության հետ: ԵՎՐՈ 2008-ում փառահեղ ելույթներ գրանցած ֆուտբոլիստների մեծամասնությունն արդեն ավարտել, կամ պատրաստվում են ավարտել իրենց ֆուտբոլային կարիերան: Իսկ երիտասարդների հարցը մտահոգիչ է: Ամեն դեպքում, դեռ բավական ժամանակ կա իրավիճակը շտկելու համար, իսկ այս ամռանը կայանալիք Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկությունը լավ հնարավորություն է ներկայացումից առաջ վերջին փորձը կատարելու համար:

Միհրան Ալեքսանյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին