Ապրիլ 20, 2024
exclusive
5202 դիտում

Չեմպիոնների Լիգայի 1/8 փուլին ընդառաջ


Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` FC Arsenal

Լուսանկարը` FC Bayern Munchen

Լուսանկարը` FC Barcelona

Լուսանկարը` FC Real Madrid

Լուսանկարը` SSC Napoli

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com


Երկարատեւ դադարից հետո ֆուտբոլասերներն այսօր ականատես կլինեն Չեմպիոնների Լիգայի վերադարձին:

Այսօր եւ վաղը կայանալու է 1/8 եզրափակչի չորս հետաքրքիր հանդիպում: Առաջարկում ենք ծանոթանալ այդ դիմակայությունների մասին հետաքրքիր փաստերի:

Փետրվարի 14

Փարիզում առաջին հանդիպումն են անցկացնելու ՊՍԺ-ն ու «Բարսելոնան»: Վերջին հինգ տարում թիմերը փլեյ-օֆֆ փուլում հանդիպելու են արդեն 3-րդ անգամ: Նախորդ երկուսում հաջողությունը ժպտացել է կատալոնացիներին:  

Լուսանկարը` FC Barcelona


Ունայ Էմերի, ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ

«Բարսայի» դեմ ես բազմաթիվ հանդիպումներ եմ անցկացրել: Շատ լավ ուսումնասիրել եմ մրցակցի խաղը, համոզված եմ, որ նրանք էլ մեր ոճն են լավ վերլուծել: Հանդիպումները շատ հետաքրքիր են լինելու: Իմ տղաները իրենց հրաշալի դրսեւորելու լավ շանս ունեն, նրանք այս խաղին շատ են պատրաստվել»:

Լուիս Էնրիկե, «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ

«Վերջին շաբաթները ՊՍԺ-ն բարձր մակարդակով է հանդես գալիս, այնպես որ, հաղթանակի հասնելու համար մենք պետք է շատ աշխատենք: Հեշտ հանդիպում չի սպասվում, մրցակիցը պայքարելու է մինչեւ վերջին րոպեն»:

Նշենք, որ Ֆրանսիայի առաջնության վերջին 5 խաղում ՊՍԺ-ն տարել է 4 հաղթանակ ու մեկ ոչ-ոքի գրանցել: «Բարսան» իր ակտիվում ունի 3 հաղթանակ եւ 2 ոչ-ոքի:

Առաջիկա դիմակայությունում վնասվածքների պատճառով ֆրանսիացիներին չի օգնի Տիագո Սիլվան, իսկ կատալոնացիներին՝ Խավիեր Մասկերանոն,  Ալեշ Վիդալն ու Արդա Թուրանը:

Լուսանկարը` uefa.com


Այսօր Պորտուգալիայում կայանալու է «Բենֆիկա»- «Դորտմունդ» խաղը: Դորտմունդյան ակումբը ՉԼ-ի խմբային փուլում 21 գոլ է խփել՝ դառնալով ռեկորդի հեղինակ: Թոմաս Տուխելի թիմը խմբում առաջ է անցել «Ռեալից» ու «Բենֆիկայի» հետ խաղում համարվում է ֆավորիտ:

Պորտուգալացիները փլեյ-օֆֆ փուլ մտած թիմերից ամենահամեստ արդյունքներն ունեն, սակայն պետք է նկատել, որ գերմանական թիմերի դեմ սեփական հարկի տակ նրանք կարողանում են լավ խաղալ. նախորդ 20 հանդիպումներում միայն 2 պարտություն ունեն:

Ռուի Վիտորիա, «Բենֆիկայի» գլխավոր մարզիչ

«Բորուսիան» հարձակվելու մեծ պոտենցյալ ունեցող բարդ մրցակից է: Բայց իմ թիմը դաշտ է դուրս գալու նվիրումով, վճռականությամբ ու սեփական ուժերի վրա վստահությամբ»:

Թոմաս Տուխել, «Բորուսիայի» գլխավոր մարզիչ

«Մենք շատ ենք սպասել այս հանդիպմանը ու հույս ունենք ցույց տալ մեր լավագույն խաղը: Պետք է վստահ գործենք, պայքարենք ամեն գնդակի համար»:

Վերջին 5 խաղում «Բենֆիկան» տարել է 4 հաղթանակ ու կրել 1 պարտություն, իսկ «Բորուսիան»՝ 3 հաղթանակ, 1 ոչ-ոքի եւ 1 պարտություն:

Վնասվածքի պատճառով տանտերերին չի կարող օգնել Լիսանդրո Լոպեսը, իսկ դորտմունդցիներին՝ Մարիո Գյոտցեն, Սվեն Բենդերը:

Լուսանկարը` FC Real Madrid


Փետրվարի 15

Չեմպիոնների Լիգայի գործող գավաթակիր «Ռեալը» փլեյ-օֆֆը սկսելու է «Նապոլիի» դեմ հանդիպումով:

Մասնագետներն այս դիմակայությունը չափազանց հետաքրքիր են համարում: «Նապոլին» վերջին շրջանում շատ լավ է խաղում, 18 հանդիպում ավարտել է առանց պարտության, կարողանում է հեշտ գոլեր խփել: Զինեդին Զիդանի թիմն էլ վերջին 40 հանդիպումում խաղադաշտից չի հեռանում առանց գոլ խփելու:

Հետաքրքիր է, բայց ՉԼ-ի պատմության ընթացքում գործող չեմպիոնը երկրորդ անգամ անընդմեջ չի կարողանցել ոսկե մեդալակիր դառնալ: Սակայն այդպես չեն կարծում մադրիդցիներն ու «Նապոլիի» դեմ խաղերում ձգտելու են հասնել հաջողության:

«Նապոլին» վերջին 5 խաղից 4-ում հաղթանակ է տարել, 1 անգամ էլ ոչ-ոքի խաղացել: «Ռեալն» ունի 3 հաղթանակ, 1 ոչ-ոքի եւ 1 պարտություն:

Լուսանկարը` FC Bayern Munchen


Մյունխենում «Բավարիան» հյուրընկալելու է Լոնդոնի «Արսենալին»: Թիմերի վերջին հանդիպումը նախորդ մրցաշրջանում էր: Առաջին խաղում ուժեղ էին գտնվել «Արսենալի» ֆուտբոլիստները (2:0), սակայն սեփական հարկի տակ գերմանացիները հաղթել են 5:1 հաշվով ու շարժվել առաջ:

Ի տարբերություն «Բավարիայի», Արսեն Վենգերի թիմը վերջին տարիներին չի կարողանում ՉԼ-ում ավելի առաջ շարժվել: Վերջին անգամ նրանք քառորդ եզրափակիչ դուրս են եկել 7 տարի առաջ, եւ 2 անգամ նրանց պայքարից դուրս է թողել հենց «Բավարիան»:

«Բավարիան» վերջին 5 խաղում 4 հաղթանակ ու 1 ոչ-ոքի է գրանցել, իսկ «Արսենալը»՝ 3 հաղթանակ ու 2 պարտություն:

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին